Քայլիստ-թրաշիստները պետական բյուջեից փարթի անեն, պետական ճանապարհները գյուղացու գրպանից սարքվե՞ն

29/07/2020 16:05
Քայլիստ-թրաշիստները պետական բյուջեից փարթի անեն, պետական ճանապարհները գյուղացու գրպանից սարքվե՞ն

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան, Գետափ, Գեղանիստ եւ մի շարք գյուղերի բնակիչները տեղեկացնում են, որ Արթիկ քաղաքի հետ կապող իրենց համայնքների անմխիթար   ճանապարհի չարչրկված թեման այնքան չի մտահոգում մարզային եւ հայրենի իշխանություններին, որ որոշել են համայնքապետարանների սուղ միջոցներով փոսալցումներ իրականացնել, ինչը բողոքի ալիք է առաջացրել բնակչության շրջանում։
-Ասում են, թե Նիկոլի թվին երկրով մեկ ճանապարհներ են սարքում, բա ո՞ւր է Արթիկ գնալ-գալու համար օրական ավտո ենք ջարդում։ Հիմա էլ ասում են դեռ ծրագրում չկա էս ճանապարհի բարեկարգումը, պետք է սպասեք, իբրեւ թե , գյուղապետարանների փողերով է փոսալցվելու։ Համարենք թե  գյուղերը էնքա՜ն են զարգացել, որ էլ պռոբլեմ չկա՞ գործ անեն, կառավարության անդամները պարգեւավճար ստանան, փարթիներ կազմակերպեն, գյուղացու գրպանի հաշվին էլ պետական ճանապա՞րհ սարքեն։ Էս ի՞նչ ողորմելի որոշում են կայացրել առանց մեր կարծիքը հարցնելու,-փոխանցում են մարդիկ։