Կասֆալտապատվի

26/07/2020 23:57
Կասֆալտապատվի

Արարատի մարզի Նորամարգ համայնքի բնակիչները տեղեկացնում են, որ մոտ ժամանակներում, վերջապես կսկսվի իրենց համար կենսական նշանակություն ունեցող, համայնքի գլխավոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Նորամարգի մեր ըներցողների վստահեցմամբ, համայնքում կառավարության սուբվենցիոն ծրագրով, 50/50 ՝ կառավարություն և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ ավարտվել են ճանապարհի նախագծային-նախահաշվարկային ծախսերը: Մրցույթը շահել է ,,Կապավոր,, շինՍՊԸ-ն:

-Նորամարգում խոսակցություններ են գնում, որ ծախսվելու է 6մլն 700հազար գումար ասֆալտապատված ճանապարհ ունենալու համար,-ասում է մեզ գործից քաջատեղյակ բնակիչը,-նոր համայնքապետը նոր ծրագրերի ու գաղափարների մարդ է, դա մեզ օգևորում է:

Հիշեցնենք, որ մեր կայքն առաջներում, տեղաբնակների հորդորներով, բազմիցս բարձրացրել է Նորամարգի այս կնճռոտ հիմնախնդիրը: Այսօր, տեղեկանում ենք, որ այն լուծվում է և դա, ինչ խոսք , արդեն լավ է: Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Նորամարգ համայնքն ունի նորընտիր ղեկավար՝ Արման Թադևոսյան, ով նախկինում աշխատում էր դպրոցում: Նորամարգի համայնքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագիծ է կառուցվել՝ 1 կմ 870մ : Շնորհակալություն Նորամարգի մեր հավատարիմ ընթերցողներին, ովքեր համայնքի առօրյայում կատարվող փոփոխությունների մասին մեզ պարբերաբար տեղեկացնում են:

 Անի Մադոյան