Կրակոցներ, ծեծկռտուք. Մասիսի ոստիկանները չեն արձագանքել
26/07/2020 23:17

Արարատի մարզի Ազատաշենի մեր լրատուն տեղեկացնում է, որ մեկ ամիս առաջ,հարևան համայնքում՝ ՝Խաչփարում, ոմն Ենոքի տարեդարձ է նշվել թիվ 7-րդ փողոցում, վարձակալության հիմունքներով բնակվող Ռաֆֆիի տանը: Ըստ մեր լրատուի, թմրամիջոցների ու ոգելիչ խմիչքի ազդեցության տակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Նարեկ անունով մեկը ծեծում է Ռաֆֆուն: Րոպեներ անց, ազատաշենցիները, թվով 70 հոգի, ավտոմեքենաներով, հարձակվում են Ռաֆու տան վրա, հայհոյանքներ ուղղում նրա հասցեին ու կրակում տան վրա:
Խաչփարեցի Լուսինե Սուքիասյանը, ահաբեկված կրակոցներից, զանգահարում է Մասիսի ոստիկանություն և հայտարարություն տալիս հանցագործության մասին,սակայն, ըստ մեր լրատուի, ոստիկանության թաղային տեսուչ՝ Արմեն Բադալյանը չի արձագանքում:
-2 օր է, փողոցում թափված էին փշրված ապակիների կտորները, ոստիկանությունում ոչ մի նախապատրաստական նյութեր չպատրասվեցին, տեղազննություն չանցկացվեց: Միայն 3-րդ օրը ոստիկանությունը գալիս է համայնքապետարան և փորձում բացատրություն վերցնել համայնքապետից; Հարևաններիս պատմելով, համայնքապետը հրաժարվել է բացատրություն տալուց: Սրանից հետո էլ, ոչ նյութեր են նախապատրաստվել ոստիկանությունում, ոչ էլ քր. գործ
է հարուցվել: Ռաֆֆին թմրանյութի ազդեցության տակ է եղել, մինչ օրս ոչ մի փորձաքննության չի ենթարկվել: Ի վերջո, մանկավարժ է ծեծվել:Սա հո առաջին դեպքը չէ. մեկ տարի առաջ էլ նման մի միջադեպ եղավ, ո՞վ եկավ, անտերություն է,-բողոքում էր խաչփարեցի կինը,-Հեղափոխություն էլ արինք, ոչ մի բան չփոխվեց:Հլա մի բան էլ ավելի վատացավ,-հուսահատ պատմում էր մեր զրուցակիցը,-Օրեր առաջ էլ, մեր համայնքի ոռոգման ցանցի խողովակաշարն էր վնասվել,ո՞վ էր արել, ոչ-ոքի չհետաքրքրեց դա, մինչև որ համայնքապետարանով վերանորոգեցին, որ արտերը չչորանա:Զանգում ենք 1-02, տեսուչ՝ Ա Բադալյանը մունաթ է գալիս մեր վրա, թե խի՞ եք զանգում, թողեք գամ հարցերը լուծենք ներքին կարգով, անցնի գնա էլի,-ավարտեց իր խոսքը մեր զրուցակիցը:
Հ.Գ. Տեղի ունեցածի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի պետի ԺՊ՝ Կարեն Հարությունյանից , սակայն վերջինիս հեռախոսահամարը չպատասխանեց:
Ամալյա Սահակայն

- Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մեր երեխաներին զոհելու հաշվին Ադրբեջանին խաղաղություն տաք
- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию