Օրերս, Հ1-ը ստահոդ ռեպորտաժ է թողարկել ու զայրացրել խաչփարցիներին. Տեսանյութ

14/07/2020 10:52
Օրերս, Հ1-ը  ստահոդ ռեպորտաժ է թողարկել ու զայրացրել խաչփարցիներին. Տեսանյութ


Խաչփարի համայնքապետն անչապահասի կյանք է փրկել ու հարբած ծնողների կողմից արժանացել պարսավանքի:
Մեր խմբագրությանն են դիմել Արարատի մարզի Խաչփարի բնակիչները,  ովքեր մեր թղթակցին հրավիրել են համայնք ու զայրացած  պատմել եղելությունը: Բանն այն է,  որ օրերս, Հ1-ը ստահոդ ռեպորտաժ է պատրաստել ու զայրացրել համայնքի ողջ բնակչությանը:
Ըստ տեղաբանկների, իրենց համայնքի 14փ-ի 2 տունն են վարձակալել օտարազգի մարդիկ, որոնց 3-րդ դասարանցի երեխան, հունիսի 5-ին,  մեքենայի ղեկին լինելով՝ համայնքի գերեզմանների մոտ, մի քանի անգամ ստեղծել է վթարային վիճակ՝ ըստ ականատեսների, հազիվ կանխելով բետոնե սյուներին բախվելը: Մի քանի փորձից հետո, երեխան մեքենան կայանում է համայնքի խանութներից մեկի մոտ, 2-3 րոպե անց հասնում է նաեւ Խաչփարի Ղազար /Շահեն/ Մարտիրոսյանը, ով իր ավտոմեքենայով հետևել է անչափահաս երեխային  և  հասնելով գյուղի խանութի մոտ կայանած երեխայի ավտոմեքենային, մարդկանց ներկայությամբ պահանջել է երեխայից ավտոմեքենայի բանալիները: Անչափահաս երեխան չճանաչելով համայնքապետին ասել է, թե դու ո՞վ ես, որ բանալիս ուզում ես:Հավաքված համագյուղացիներն էլ թե, ա՛յ պստո, ինքը գյուղապետն է: Համայնքապետը զանգահարել է Մասիսի ոստիկանության թաղային տեսուչ՝ Ա. Բադալյանին, սակայն վերջինս ասել է, որ չի կարող գալ և խորհուրդ է տվել զանգել 1-02: Ստիպված, անչափահաս երեխայի ավտոմեքենայի բանալիները վերցնելով ու համարելով, որ կանխված է վտանգը, Ղ.Մարտիրոսյանը գնացել է իր տուն:Այս հանգամանքն էլ  երեխայի ծնողները, ովքեր նույն օրը եղել են ոօգելից խմիչքի ազդեցության տակ,դիտարկել են թշնամություն: Միջադեպից կես ժամ հետո եկել են համայնքի կենտրոն ու  երեխայի հայրը՝ Հայկ Առաքելյանը, ով ներկայացել է որպես ԱԱԾ-ի գեներալ,  խմիչքի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել համայնքապետի ծնողների  հասցեին   և զանգահարել հեռուստատեսություն՝ սովորեցնելով երեխային ասել, որ իրեն ծեծել է համանքապետը:
Բնակիչ, ականատես՝ Հունանը ,,ՀԺԱՄ,,-ի տեսախցիկի առաջ պատմեց եղելությունը, իսկ Անահիտ անունով մի բնակչուհի ներկայացրեց հետեւյալը.
-Փոխանակ շնորհակալ լինի համայնքապետից, որ որդին ողջ է, նկատել, կանխել է ողբերգությունը , փոխարենը մի բոլոլա սարքեց Մարտիրոսյանի գլխին՝  հանիրավի վրդովվեցնելով ու նեղացնելով մարդուն,-ասաց կինը,- Դրսից եկել վարձով են ապրում,3-4 ամսվա տան վարձերն էլ չեն տվել, ավտոմեքենան էլ ապառիկ են ձեռք բերել:Երեխայի մայրը այլազգի է, խմիչքի սիրահար:Մեր գյուղապետն  անչափահասի ձեռքերը ոլորելով կվերցներ բանալիները, բայց լինելով մասնագիտությամբ իրավաբան, նա հասկացել է հետևանքների մասին:Ուղղակի ծիծաղելի էր Հ1-ի ռեպորտաժը, որը սկանդալային թողարկման միտում ուներ ի հաշիվ Ղազար Մարտիրոսյանի:
-Խաչփարի վահանակին գրված է,,Խաչփառ,,,-ասում է  բնակիչ՝ Հովհաննեսը, դիտմամբ Հ1 3 անգամ ցուցադրում է տաբլոն, առանց հասկանալու, որ 1996թ-ի ,,Վարչական տարածքների մասին,, օրենքի համաձայն  է  մնացել անունն այդպես, սակայն բոլոր պաշտոնական փաստաթղթերով համայնքի անունը Խաչփար-ով է գրվում:Խայտառակ բան էր Հ1-ի ցուցադրությունը,-ասում է վրդոված բնակիչը,-Նավալինիի  ցուցադրումից հետո սա երկրորդ խայտառակությունն էր Հ1-ի համար: Չնայած Հ1 հիմա ո՞վ է նայում որ
Անի Մադոյան