Ինչու՞ է վախեցած Նիկոլ Փաշինյանը. Ո՞վ ո՞ւմ «քցեց»

13/07/2020 15:51
Ինչու՞ է վախեցած Նիկոլ Փաշինյանը. Ո՞վ ո՞ւմ «քցեց»

Այսօրվա կառավարության նիստին Փաշինյանը շատ արսափած էր. ահավոր վախ կար նրա աչքերում և հազիվ էր խոսում։
Փաշինյանը չի հասկանում, թե այդ ո՞նց է լինում, որ պայմանավորվածություն է խախտվում և ծրագրեր են կործանվում։
Հիմա անենք մի վերլուծություն, որը 90%֊ով մոտ է լինելու իրականությանը։
Հուսանք՝ այս մի անալիզը հաջորդ տարի չեն ուղարկի մեսենջերիս՝ «Տեսե՞լ ես, թե այսինչը, ինչ է գրել» կամ «Բա որ ասում էինք» այս մեկը մենք ենք ասում։
Ուրեմն ինչ կարող էր տեղի ունեցած լինել.
Տարածաշրջանի ապագայի վերաձևման հետ կապված կար մշակված ծրագիր, որի հետ համաձայն էին աշխարհի գերհզորները, բայց որն իրականացվելու էր կամ իրականացվում էր Ռուսաստանի հովանու ներքո և նրա անմիջական վերահսկողության տակ։
Այն, որ պատերազմ չէր լինելու, այն, որ խնդրի (խնդիրների) լուծումը իրավական հարթությունում չէր լինելու և լուծվելու էին քաղաքական հարթությունում, հատկապես Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը, այն, որ բոլոր հարցերը լուծվելու էին Ռուսաստանի առաջարկած նախագծերով և կոնտրոլի տակ Մյունխենում՝ Ալիև֊Փաշինյան դեբատի ժամանակ հաստատեցին և' Փաշինյանը, և' Ալիևը։
Ամեն ինչ գնում էր շատ նորմալ և ծրագրի տերերի և գործող կողմերի միջև. գնում էր առանց հակասությունների, դեռ Մյուխենից բավականին հետո, նաև։ Բայց իրավիճակը փոխվեց Լավրովի հայտարարությունից հետո. Լավրովի հայտարարությունից  ժամեր անց, սկսվեց հակասությունները` ծրագրի բոլոր կողմերի միջև... անգամ լարվեցին ադրբեջանա֊իսրայելական հարաբերությունները, իսկ հայ֊ռուսական հարաբերությունները դարձան թշնամական։ Իսկ դրան հաջորդող Հայաստանի կտրուկ Թուրքիա գնալը, Ադրբեջանի ԱԳՆ֊ում մաքրումները և նախարար Մամեդյարովի նկատմամբ քրեական հետապնդումները, Տավուշի երեկվա դեպքը, Բաքվում հակաիշխանական ցույցերի վերսկսումը կարող է նշանակել հետևյալը։
Հայ֊ադրբեջանական կողմը գնացել է գաղտնի բանակցությունների, որտեղ կողմերը փորձել են գցել ծրագրի տերերին կամ գոնե միայն Ռուսաստանին։
Այս մասին իմանում են Կրեմլում, որից հետո Լավրովը կատաղած հայտարարություններ է անում և անում է հենց հայկական կողմի հասցեով՝ ինչ֊որ տեղ հասկացնելով նաև, որ ինֆորմացիան ստացել է Ադրբեջանից։
Ալիևը կասկածում է Ադրբեջանի ԱԳՆ֊ին և հատուկ ծառայությունները մտում են ԱԳՆ՝ ստուգումներ, ձերբակալություններ, բայց ամենակարևորը՝ դուրս են գալիս Մամեդյարովի վրա և խոսակցություններ են նետում մամուլ, որ Մամեդյարովը շուտով կձերբակալվի.կա քրեական գործ՝ պետական դավաճանություն հոդվածով։
Այս ընթացքում լռում է Իսրայելը.հավանաբար ներքին խաղով Իսրայելին էլ էին գցել։ Լռում է և Ալիևին թողնում մենակ։
Այս ընթացքում Բաքվում սկսվում են հակաիշխանական ցույցեր, որի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարվածում են Հայաստանի ռազմական դիրքին։
Հիմա՝ կա'մ դավաճանությունից հետո ռուս֊իսրայելական հատուկ ծառայությունները փորձում են գահընկեց անել Ալիևին՝ ինչ֊որ տեղ փրկելով նաև Մամեդյարովին, իսկ Ալիևը հարձակում է գործում՝ ցույց տալու համար, որ Նիկոլի հետ ոչ մի եղբայրական պայմանավորվածություն չկա, կա'մ հակառակը՝ հենց հատուկ ծառայություններն էլ գուցե սարքեցին ինչ֊որ տեղ կասկածելի օպերացիան ( մեքենան բերեցին, թողեցին, գնացին ու հետո եկան) որով էլ կսկսվեր միտինգների շրջանը... հիմք էր ցույցերի։
Այս վերսիան այնքան էլ հեռու չէ իրականությունից, նամանավանդ, երբ դեպքերի հաջորդականությունն այդքան շաղկապված է միմյանց։
Ամեն դեպքում Նիկոլն ու Ալիևը շատ վախեցած են և երկու երկրներում էլ կլինեն լուրջ ռեպրեսիաներ... մեզ մոտ ոստիկանությունը 10 անգամ խիստ կգործի, քանզի Նիկոլը վախեցած է և իր շրջապատում էլ ոչ ոքի չի վստահում, նամանավանդ՝ ուժայիններում... այսօր արդեն նկատվեցին ոստիկանության ապօրինի գործունեության նմուշներ։
Հ.Գ. Ընդդիմադիր գործիչների ԲՀԿ֊ԼՀԿ, Ծառուկյանի իբր քրեական գործերի արագ կարճումը կարող է իրենից ենթադրել նաև, որ Փաշինյանը գախտնի գործարքի տապալման և գլխի գալիքի մասին կանխազգում էր վաղուց և, ապահովագրելով իրեն՝ գործ֊մործ սարքեց և արագ փակեց՝ ստանալով իշխանափոխությունից հետո իր ընտանիքի անվտանգության երաշխիքները: