«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ

13/07/2020 15:40
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական լարված իրավիճակից և Հայաստանի գործող իշխանության նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից՝ «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է Հայաստանի Գերագույն հրամանատարի կամ Հայաստանի Պաշտպանության նախարարի հրամանով մեկնել Հայաստանի կամ Արցախի սահմանագիծ՝ կանգնելու Հայոց Ազգային Բանակի կողքին՝ Հայոց փառապանծ զինվորականների հետ միասին պաշտպանելու Հայաստանը, Արցախը, Հայ Ազգն ու Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան