Նախկին պատգամավորը կալանավորվեց

08/07/2020 14:19

2017 թվականի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը. Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ավելի վաղ Ասատրյանը ձերբակալվել էր։

Հիշեցնենք, որ ընտրակաշառքի գործը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ 2017թ ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելուն։