Ամպրոպ եւ տեղումներ. եղանակի տեսություն

08/07/2020 14:05
Ամպրոպ եւ տեղումներ. եղանակի տեսություն

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է.
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։