Անելանելի դրություն. Բանկը սպառնում է բազմանդամ ընտանիքին վտարել սեփական տնից

06/07/2020 19:28
Անելանելի դրություն. Բանկը սպառնում է բազմանդամ ընտանիքին վտարել սեփական տնից

Արթիկ քաղաքի բնակիչ Արցախյան պատերազմի մասնակից Գառնիկ Կակոյանը դիմել է  «Հայկական Ժամ» կայքին, ներկայացնելով իր ֆինանսական ծանր կացությունը: Քաղաքացին  տեղեկացնում է, որ  ժամանակին չկարողանալով կատարել բանկային պարտավորությունները իր հինգ անչափահաս թոռների հետ կհայտնվի բաց երկնքի տակ։ Ըստ Գ Կակոյանի, բազմաթիվ անգամներ է նամակ խնդրանքներ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինիս աշխատակազմի կողմից պատասխան նամակները նույնաբովանդակ եւ չհուսադրող են։
-Մնացած բոլոր կառույցներին դիմել եմ անտարբեր են, ես վատառողջ եմ, տարբեր հանգամանքներ պատճառ եղան, որ ֆինանսական կորուստներ ունենամ ու հայտնվեմ այս կարգավիճակում։ Կռված մարդ եմ, հաշմանդամ ու հիմա անօգնական վիճակում եմ, ես ուզում եմ, որ իմ խնդիրը լուծվի օրինական ճանապարհով, անօրինական բան չեմ ուզում, բոլոր փաստաթղթերն ունեմ,-ասաց Գ Կակոյանը։