Վերջերս հաճախ են խոսում դպրոցական ծրագրից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին, սակայն լիազոր մարմինը լռում է:
06/07/2020 19:17

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: «Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությունում խոցելի չի համարել, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դիտարկել է նաև կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց: Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում "Հայոց եկեղեցու պատմություն" առարկան դասավանդող ուսուցիչներն ու Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները:
Հ.Գ.Գ. Էյ դուք վերևներում. անգամ շշուկով չխոսեք «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին:

- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию
- Иуда современности: Пашинян не уйдет пока не продасть всю Армению