Աշոտ Գեւորգյան.«Արամոն ոչ մի քաղաքական բանակում չի եղել , ինչի էլ արժանացել է , արժանացել է իր տաղանդի և հայրենասիրության շնորհիվ »

06/07/2020 19:09
Աշոտ Գեւորգյան.«Արամոն ոչ մի քաղաքական բանակում չի եղել , ինչի էլ արժանացել է , արժանացել է իր տաղանդի և հայրենասիրության շնորհիվ »

Նախ դուք չեք, որ պիտի դատեք Արամոյին, դուք շաաատ փոքր եք .....Ձեզ գրում է ԱՐԱՄՈՅԻ հարազատ եղբայրը : Ինչ-որ նոր ծիլեր են սևերի շարքերում:

Երկրորդը` մի զրպարտեք ու մի ստեք ՝ Արամոն փողոց չի փակել:

Իհարկե, մեծ սխալ էր 2018 -ի ելույթը հրապարակում , որը մեզ դարձրեց Սարոյան եղբայրներ , ելույթ որը կողմ էր փոփոխությունների ....մեծ սխալ էրր....բայց եթե ձեզ դզում էր անցյալում ամեն օր թիվիյով Սեյրանի ու Շմայսի ռոժերը տեսնել ու քրտնքահոտը շնչել , բան չունեմ ասելու.....Արամոն ոչ մի քաղաքական բանակում չի եղել , ինչի էլ արժանացել է , արժանացել է իր տաղանդի և հայրենասիրության շնորհիվ , երախտամոռ մի եղեք ու հիշեք , որ դեռ սովետի ժամանակ , հեռավոր 1989-ին , Յուրմալայում ,Արամոն առաջինը բարձրացրեց մեր եռագույնը:

Սխալվել է. բան չունեմ ասելու , բայց պատկերացնու՞մ եք Արամոն դեմ լինի ազգային արժեքներին , կամ Ղարբաղյան հարցի ինքնորոշման հարցին, երգիչ ով խառը 1988-ին, Օրբելյանի ջազի հետ հինգ օր հյուրախաղերով ելույթ ունեցավ Ստեփանակերտում և Շուշիյում:

Արտիստ, ով իր սեփական երգով, ռուս հայտնի աստղերի հետ հավերժացրեց առաջինը երկրաշարժի զոհերի հիշատակը` կենտրոնական տվիյով , էլ չթվեմ.....սխալվել է , բան չունեմ ասելու....բայց դարեր անց Արամոյի անունը կմնա հայ արվեստի պատմության մեջ` առանց քաղաքականության:

Հիմա իմ մասին, բալես , ես դեռ 2018-ի մարտից պայքարել եմ էս թավշյա աղետի դեմ , առաջինը տեսահոլովակ սարքել Հերոս Աբաջյանի սուտի պապու ելույթը և այլն այլն...հետևիր իմ էջին, իմ հասարակական հրապարակումներին , նորից կրկնում եմ , դուք չէք որ պետք է դատեք.... թուլացեք....Արամոն հարդվել ու հայտնի է եղել դեռ Ռոբերտի ու Սերժի ժամանակներից առաջ, կրկնում եմ`թուլացեքքք......

P.S.Հազվագյուտ մնացած, վերջին օրինակ: Երգ նվիրված երկրաշարժի զոհերին: Երգի հեղինակն է Արամոն: Կատարում են Իրինա Պոնորովսկայան, Սոսո Պավլիաշվիլին, Ալեքսանդր Մալինինը և Արամոն:20.12 .1988
Շառլի երգը դեռ չկար...