Պետական բյուջեից՝ Նիկոլի ազգականի ընկերությանը

03/07/2020 12:11
Պետական բյուջեից՝ Նիկոլի ազգականի ընկերությանը

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները դուրս էին գալիս փողոցներ և մարդկանց դիմակներ բաժանում: Alternativ.am-ը վարչապետի աշխատակազմից պարզել է, որ դիմակները ձեռք են բերվել պետբյուջեի միջոցներով՝ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ից: Ընդհանուր առմամբ ծախսվել է 356 400 դրամ (մեկ դիմակը՝ 60 դրամ): Թերևս հիմա պարզ է, թե ինչու դիմակները պարտադիր դարձան հենց «Տավուշ տեքստիլ»-ի արտադրությունը շուկա մտցնելու օրվանից՝ մայիսի 25-ին:
Փաստենք, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն , ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականներին: Ստացվում է, որ կառավարությունը պետական միջոցներից գումար է հատկացնում՝ վարչապետի ազգականների արտադրանքը իրացնելու համար, այն դեպքում երբ շուկայում ավելի մատչելի տարբերակներ են առաջարկվում, օրինակ՝ 40-50 դրամով: