Մեր տանջանքը ստացածի համեմատ չնչին է

30/06/2020 11:45
Մեր տանջանքը ստացածի համեմատ չնչին է

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում արտակարգ դրության պատճառով արտագնա աշխատանքի գնացող մարդիկ, ովքեր մնացել են գյուղում ինչպես իրենք են ներկայացնում, լծվել են իրենց տնտեսությունների աշխատանքներին։
-Ամեն տարի գարունը բացվում էր, գնում էինք  Ռուսաստան աշխատելու, հողն ու ջուրը մնում էր տանեցիների հույսին։ Էս տարի մնացինք տանը, մեր հողերը մշակելն ու բերք ստանալը լավ է, բայց շուկաներում վերավաճառողները տեղերը զբաղեցրել են։ Գալիս են մեր ստացած բերքը կոպեկների գնով են տանում, մեր տանջանքը ստացածի համեմատ չնչին է,-ասում է Վարդանաշենի բնակիչ Արամը։
Գյուղում մարդիկ պատմեցին, որ ոռոգման ջրերի խնդիրները համեմատաբար կարգավորվել է, հատկապես, երբ մայիս ամսին իրենց գյուղում գործարկվեց նոր հորատված խորքային հորի շահագործումը։
-Գյուղի ապրողին ի՞նչ է պետք, խմելու եւ ոռոգման ջուրը տվեք եւ մենք կապահովվենք մայրաքաղաքին լավագույն որակի բանջարեղենը։ Մեր գյուղի խմելու ջրի մասին խոսակցություններն էլ քչացել են, որովհետեւ քիչ փողոցներ են մնացել, որ շուրջօրյա ջուր ստանան։ Համ էլ Մոսկվան միանգամից չի կառուցվել, բացի խմելու ջրից գյուղում շատ հարցեր է լուծվել, գնացեք մեր գյուղի գործկոմի շենքը տեսեք, մտնում ենք գիտենք, որ ղեկավարություն կա, մաքուր սարքած։ Վիրուսի համար էլ բոլորիս դիմակներով ապահովվում են, դրած է, ներս մտնում  վերցնում ենք, ձեռքներս ախտահանում, նոր դիմում ենք աշխատողներին։ Կարգ ու կանոնը լավ բան է, իրար հարգելն էլ շատ լավ բան է,-պատմում են գյուղի տարեցները։
Մեր զրուցակիցներին ուղղված հարցին, թե արտակարգ դրության պայմաններում կարողանում են հարկային վճարումները կատարել,  վերջիններս ասացին։
-Վճարում ենք, որ գործ անեն, տեսնում ենք, որ գյուղը կանաչապատվում է, ուրիշ գործեր էլ են արվում։ Մենք վճարում ենք հարկերը, պարտքի զգացում ունենք, բայց  գյուղում ոչ բոլորն են վճարում իրենց հարկերը, ոչ բոլորը․․․