Աշոտ Գևորգյան. Բաց նամակ Միքայել Մինասյանին

29/06/2020 09:53
Աշոտ Գևորգյան. Բաց նամակ Միքայել Մինասյանին

 

Նիկոլը իրականացնում է իր սեւ առաքելության վերջին քայլը:
Միքայել Մինասյանն իր վերջին ելույթում մանրամասնորեն բացատրեց թավիշի ողջ էությունը: Իհարկե, ամեն գիտակից և վերլուծող անհատի համար, հենց սկզբից էլ պարզ էր գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների դոմինանտ առկայությունը թավիշի սյուժեի մեջ:

Դրա մասին բազմիցս գրել և ահազանգել եմ (կարող եք նայել 2018-ի մարտ , ապրիլ ամիսներն արած գրառումներս, որոնք հիմք դարձան բազմաթիվ ընկերներիս հետ կապերը խզելու ու մինջև անգամ թշնամանալու համար:
 P.S. Ի միջայլոց ասեմ , որ սա տեխնոլոգիաների ամենագլխավորներից մեկն է ՝ բաժանիր, որ տիրես: Որպեսզի ժողովուրդը, կամ իմ դեպքում` Ազգը հասկանա թե ի ՞նչ է ուզում , նախ անկեղծ ու պարզ պետք է երկու տարում արված թավիշի գործողությունների հիման վրա պարզենք, թե ո՞րն է թավիշի հիմնական նպատակները :

1. Վերացնել ամեն ազգայինը . հաշվի առնելով որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է: Թիրախավորել և վերջնական ջարդել ազգային գիտակցության հիմնաքարինստիտուտները ՝ Հայ առաքելական եկեղեցին , կրթությունը, ավանդական հայկական ընտանիքը, բանակը, ազգային ավանդույթներն պատկանելիություն որոշող դաշտից փոխանցել համակարգչային խաղերի մակարդակի: Մաշտոցյան լեզուն, դասական մակարդակից իջեցնել փողոցային, օտարածին մակարդակի՝ ջարդելով և վերջնական վերացնել Հայ լեզվամտածողությունը , դարձնելով այն Լոնդոնյան թանգարանի փոքրիկ էքսպոնատի: Մեծ Եղեռնի պահանջատիրության հարցը հանել օրակարգից: Եվ ամենակարևորը հասարակության շարժիչ ուժ դարձնել ՍՊԱՌՈՂԱԿԱՆԸ :

2. Ամենակարևոր կետը: Փոխել Երկրի աշխարհա-քաղաքական վեկտորը: Հանել Հայաստանը վերջնականապես ռուսական աշխարհա-քաղաքական քարտեզից և տեղադրել ամերիկյան աշխարհա-քաղաքական հետաքրքություների կիզակետումն ուր դոմինանտը տարածաշրջանում թուրքականն է: Հայաստանը դարձնել հակապարսկական ամուր պլացդարմ :



3. Լուծում տալ Ղարաբաղյան հարցին (որը մեր հազարամյա պատմության ամենամեծ հաղթանակն է) ,LTP-ական պատերազմ թե խաղաղություն պարտվողական , կոմպրոմիսային տարբերոկով : Իզուր չէր որ LTP-ին Շուշիի գրավման մասին հայտնել են գրավումից հետո: Չխորանանք……
Հիմա կասեք թե ի ՞նչ կապ ունի «Ես բնիկ Երևանցի եմ», գույքահարկի օրենքին նվիրված  «արդար» բողոք- ֆլեշմոբը: Ուղղակի: Գաղտնիք չէ , որ մտավորականությունը միշտ եղել է ժողովրդի, ազգի տրամադրությունների ձևավորողն ու արտահայտողը: Մտավորականությունը ազգի ջերմաչափն է: Համենայն դեպս այդպես էր 1988-ին : ՀԱՐՑ . Հիմա կա ՞ այդպիսի մտավորականություն , ով մտածում, միավորում և արտահայտում է ազգիս խնդիրները: Իհարկե` ո'չ, բացառությամբ մեկ դասական անհատի, ով խորը գիտակցում և կատարում է իր առաքելությունը Հայաստանի լինելության հարցում` Ռազմիկ Դավոյան (ի միջայլոց ասեմ, բնիկից բնիկ է , ապրում է Էրևանի կենտրոնում) : Լավ էսքան էլ երկերեսությու ՞ն…..մինչև թավշյա ուղտը , գույքահարկի տեսքով չչոքեց ձեր գրպանին ,կու՞յր էիք…..
Հիմա անցնենք գունավոր տեխնոլոգիաներինԱսեմ որ , ով կանգնած է այս արդար ֆլեշմոբի ակունքներում, լավ ել օգտվել է նախկինների լափաման բարիքներից, իսկ նորերից ոնց որ այնքան էլ գոհ չեն…….


Ի ՞ նչ է կատարվում:
Ուղղակի նոր մասնատում ու պառակտում, բաժանում` բնիկ , հնաբնակ երևանցիների, գյումերցիների , գեղցիների , բոշեքի և ամենակարևորը թուրք ղարաբաղցիների : Մինչև այս արհեստածին գզվրտոցի պայմաներում պսևդոմտավորականությունը կպարզի իր սպառողական հարցերը՝ կատարվում է պիեսի հանգուցալուծումը ՝ օտարեկրյա գործակալ , կասկածելի անցյալով ու վարքով մի ոմն պատգամավոր ՝ արման բաբաջանյան անունով այցելում է Արցախ և Նիկոլ խանի անունից , Արցախի ներկայացուցչին պարտադրում անցյալ դարից եկող LTP մարգարեի վերջին մեծ մարգարեությունը:
 Պատերա՞զմ, թե խաղաղություն: Իրո'ք` Պատերա՞զմ, թե ՞ խաղաղություն….
Որ Երկրում չկա պետականություն, պարզից էլ պարզ է : Պետական համակարգը դիվահար եղած է , ջարդված ու պարալիզացված , փորձ է արվում արևելյան փոքրիկ բռնապետության ստեղծման, որտեղ ամեն ինչ կկենտրանանա մի վախկոտ դասալիքի ձեռքը:
Իսկ վախկոտները ամենավտանգավորն են:
 Հիմա, պարոն Միքայել Մինասյան ջան , փորձեմ կոնկրետացնել ձեր հարցադրումը. «Ի վերջո, ի ՞նչ է ուզում ժողովուրդը»:
Գուցե հարցը շատ հռետորական է, բայց ճիշտ:
Պատասխանը`կախված ի ՞նչ տրամադրություններ են տարածվում և ինչքանո՞վ են կարողանում բաժանել կամ միավորել ժողովրդին : Նորից անցնենք տեխնոլոգիաներին. Միանշանակ համաձայն եմ ձեր պատրաստած թունավոր բորշի ինգրեդենտներին և տպավորված :Եվ այստեղից փոխվում է հարցի ձևակերպումը . Ոչ թե ի ՞նչ է ուզում ժողովուրդը , այլ եռացող բորշի ո՞ր կոմպոնենտն է ՞ դոմինատ ու ինչպես է այն փոխում ճաշի համը : Պարզ երևում է արտաքին ուժերի բլբլթոցը: Ու այս բլբլթոցի միջից երևում է Նիկոլ խանի վերջին , եզրափակող ակորդը ՝ Ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը պատերա՞զմ, թե ՞ խաղաղություն կոնցեպտով:
 Այտեղ Արցախի մարզպետի դերը այնքան էլ կարևոր չէ , գլխավորը զգուշաշցնելն է: Շուտափույթ ,ոտքի վրա պետք է լուծվի այս հարցը , մոտենում է Աշոտիկի զորացրվելու ժամանակը, ինչպիսին կլինի հետհամաճարակային իրավիճակը տարածաշրջանում և ամենակարևորը ժողովրդի ռեակցիան ու վիճակը արտակարգ դրությունից հետո:
 Ուզում եմ ավարտել նամակս երկու աքսեոմատիկ եղրակացություններով:

ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ և ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ԲԱՆԱԼԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՆ Է:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ ԻՐ ԱՇԽԱՐՀԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ : ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 102-րդ ԲԱԶԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Է ԻՐ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՂ ՖՈՒՆԿՑԻԱՆ ՏԱՐԱԾԱԾՐՋԱՆՈՒՄ:
 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ, ԼԻՆԵԼՈՎ ՄՈՆՈԷԹՆԻԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԵՆԱԼՈՎ ԻՐ ԱՌԱՋ ԼՈՒՐՋ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՊՐՈԲԼԵՄ:
Ի ՎԵՐՋՈ, ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՔ , ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ և ՈՂՆԱՇԱՐԸ ԱՐՑԱԽՆ Է և ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ :

P.S. Այպես մտածում է առողջ մտավորականությունը:
Հարգանքներով ՝ Աշոտ Գևորգյան: 28.06.2020