Քրեադատավարական օրենքի էական խախտմամբ հարուցված հերթական գործը

25/06/2020 10:30
Քրեադատավարական օրենքի էական խախտմամբ հարուցված հերթական գործը

Ի պատասխան մամուլում տարածված այն տեղեկատվության, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Հայկազի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով և ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասինը...
Պարոն Մկրտչյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, չի բխում գործում առկա տվյալներից, դեռ ավելին առաջադրվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որին կանդրադառնանք հետագա հայտարարություններում: Զարմանալի է, բայց փաստ, որ պարոն Մկրտչյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրվել է հետևյալ պայմանների առկայությամբ.
1. անցել են քրեական գործում առկա տվյալներով հերքվող ենթադրյալ արարքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները,
2. այն պատճառաբանությամբ, որ վերջինս ունի մշտական բնակության վայր և մշտական աշխատանք,
3. Որևէ կերպ որևէ հիմք խափանման միջոցի կիրառման նշված չէ որոշման մեջ,
4. նույնիսկ շտապողականության արդյունքում վկայակոչվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315.2 հոդվածի փոխարեն 325.2 հոդվածը, որպիսի հանցակազմ գոյությոն չունի:

«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական թիմ