Մեղադրել է սպանության մեջ` «հավատալով» դստեր ընկերոջը

24/06/2020 10:14
Մեղադրել է սպանության մեջ` «հավատալով» դստեր ընկերոջը

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն անդրադարձել է իր հասցեին հնչած մեղադրանքին.

Մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որտեղ ԱՄՆ արտագաղթած նախկին լրագրող  Haykush Nazinyan կարող է իրեն իրավունք վերապահել հրապարակել կեղծ և սուտ տեղեկություն 25 տարվա վաղեմության մի միջադեպի մասին, որի մասին տեղեկությունը ստացել է դստեր ընկերոջից։

Քաղաքական ընդդիմախոսությամբ համեմված և իշխանական քարոզչական տեխնոլոգիաներով հագեցած այս զրպարտությունը ինձ մոտ թողնում է քաղաքական ստոր և զավեշտալի պատվերի տպավորություն։

Այդ տեղեկատվությունը պարունակում էր չստուգված, իրականության հետ որևէ առնչություն չունեցող և որևէ փաստով չապացուցված տվյալներ իմ և իմ ընտանիքի վերաբերյալ։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ տիկնոջ կողմից նշված միջադեպի հետ ես որևէ առնչություն չունեմ, տուժողին չեմ ճանաչում, երբևէ չեմ հանդիպել և հետևաբար չէի կարող ունենալ որևէ խնդիր։

Տիկնոջը խնդրում, հորդորում և պահանջում եմ հեռացնել իր զրպարտող գրառումը և հրապարակավ հերքել այդ տեղեկատվությունը։

Հուսով եմ, որ սույն տիկինը այս տեղեկատվությունը հրապարակել է սխալմամբ կամ թյուրիմացաբար, չի ունեցել միտում և դիտավորություն վիրավորել և զրպարտել ինձ և իմ ընտանիքին և չի ուղղորդվել որևէ քաղաքական միավորի կողմից։

Հ.Գ. Ինչպես ասում են սև փիառը ևս փիառ է, երբեմն ավելի արդյունավետ։

«Հայկական Ժամ» . Նշենք, որ Հայկուշ Նազինյանը վերը նշված գրառումն արդեն հեռացրել է ՖԲ-ից` ընդունելով իր սխալը, եւ հրապարակային անդրադարձել դրան, իսկ նրա գրառումը տարածած նիկոլամերձ օգտատերերը, շարունակում են տարածել այդ ապատեղեկատվությունը:

Հ.Գ.Հիշեցնենք , որ նախկին լրագրող Հայկուշ Նազինյանը, Արթուր Ղազինյանին մեղադրել էր տարիներ առաջ կատարված սպանության մեջ: