ՍՍՀՄ -ը փլուզվեց 35 տոկոսի ժամանակ.մեզ ի՞նչ է սպասվում

23/06/2020 22:19
ՍՍՀՄ -ը  փլուզվեց 35 տոկոսի ժամանակ.մեզ ի՞նչ է սպասվում

Վարչապետը իր հերթական լայվում տնտեսությունից է խոսում:

Իր ասելով ,սփոփիչ թվեր է հրապարակում աշխատատեղերի վերականգնման առումով:

Պրն. վարչապետ, այդ թվերը էական չեն :

Հրապարակեք պետության ծախսերի աճի ցուցանիշները : Դրանք ներկա իրավիճակում

անհնար է ,որ աճած չլինեն:

Այդ ցուցանիշները ուղիղ համեմատական են բնակչության եկամուտների անկման հետ:

Պատմական փորձը ցույց է տալիս,որ եկամուտների 40 տոկոս անկումը ,կամ նույնքան տոկոս պետության ծախսերի ավելացումը իրական ՀՆԱ -ի համեմատ ,այն սահմանագիծն է ,որի դեպքում պետության կառավարումը անհնար է : / ՍՍՀՄ -ը փլուզվեց 35 տոկոսի ժամանակ//:

Նման իրավիճակում կա երեք տարբերակ:

---- Հայտարարվում է ռազմական դրություն

և անցնում են մոբիլիզացիոն տնտեսավարման.

--- Տեղի է ունենում պետական հեղաշրջում և

դիկտատորի կողմից ուղղաձիգ կոշտ կառավարում:

-- Հաշտվել պետության փլուզման հետ:

Տվեք պետական ծախսերի աճի ու բնակչության եկամուտների անկման իրական ցուցանիշները ,որ հասկանանք մեզ ինչ է սպասվում: