Համբարձումն էլ համբարձվեց, ծիրանն ինչպե՞ս հավաքենք

22/06/2020 19:15
Համբարձումն էլ համբարձվեց, ծիրանն ինչպե՞ս հավաքենք

Մեկ շաբաթից կսկսվի ծիրանի բերքահավաքը: Արմավիրի մարզում մարդիկ մտահոգված են` արտակարգ դրության պայմաններում, առանց մասնագետների խորհրդի կամ մարզային վերադասի, ինչպե՞ս են ճիշտ կազմակերպելու  բերքահավաքը:
Ըստ  գյուղատնտեսների, իրենք չգիտեն արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս են ծիրան հավաքողներ կանչելու, ինչպես նաեւ, լուրջ խնդիր է ամառվա տապին դիմակով ծիրան հավաքել ու դասավորել արկղերում:
Կազմակերպչական այս խնդիրները կարգավորելու համար փորձել են դիմել մարզպետ  Համբարձում Մաթեւոսյանին, սակայն ապարդյուն` մարզպետարանից պատճառաբանում են, որ համավարակի սահմնանափակումները թույլ չեն տալիս հանդիպումների, խորհրդակցությունների։
-Լավ սրանք մի նորմալ կադր չունե՞ն նշանակեն մարզպետ, Հայաստանի սիրտը համարվող արարատյան դաշտավայրին մի Համբարձում են կարգել, այն էլ սա էլ համբարձվել է` չկա', ու՞մ դուռը գնանք,- ուսերը թոթվելով ասաց այգեգործներից մեկը։