Փաշինյան Նիկոլը յուրացնում է Հայաստանի դատական իշխանությունն` ի դեմս Հայաստանի Սահմանադրական դատարանի

22/06/2020 18:52
Փաշինյան Նիկոլը յուրացնում է Հայաստանի դատական իշխանությունն` ի դեմս Հայաստանի Սահմանադրական դատարանի

Փաշինյան Նիկոլի հակապետական-հակազգային վարչախումբը Հայաստանի կամազուրկ և ձեռնածու Ազգային Ժողովի միջոցով փորձ է կատարում յուրացնել նաև Հայաստանի դատական իշխանությունն՝ ի դեմս Հայաստանի Սահմանադրական դատարանի:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն այս պահին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցողը գնահատում է որպես պետական հեղաշրջում և իշխանության զավթում:
Կոչ անելով դադարեցնել Հայաստանի Խորհրդարանի և Հայաստանի իշխանության մյուս բարձրագույն մարմինների պղծումը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Փաշինյանը Նիկոլը՝ որպես կազմակերպիչ, իսկ քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր պատգամավոր՝ որպես հանցագործության մասնակից, անձնական պատասխանատվություն են կրելու Հայոց պետականության դեմ իրագործվող հանցագործության համար:
Համոզված ենք, որ շատ շուտով Հայ Ժողովուրդը, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդությամբ, Հայաստանն ազատելու է պետականակործան և օտարահպատակ խունտայից՝ ձևավորելով ազգային-պետական իշխանություն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան