Վերջապես մենք կտեսնենք սահմանադրական կարգի տապալման իրական դրսևորում

22/06/2020 11:14
Վերջապես մենք կտեսնենք սահմանադրական կարգի տապալման իրական դրսևորում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՖԲ իր էջում անդրադարձել է, այսօր` հունիսի 22-ին, ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմանը: Տեղեկացնենք, որ, Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ եւ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։
Ռ. Մելիքյանը գրառումը` ստորեւ.

«Եթե այս «պլանը» իրական է, ապա Սահմանադրությամբ նախատեսված կարգը շրջանցելով, արտակարգ դրության պայմաններում նման նախագիծ ընդունելը միաժամանակ կհամապատասխանի երկու հանցակազմի՝ «Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը» (Սահմանադրական դատարանի մասով) և «Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը» (վերջապես մենք կտեսնենք սահմանադրական կարգի տապալման իրական դրսևորում): Յուրաքանչյուր հանցանքի համար նախատեսված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, ընդ որում՝ համաձայն քրօր 63-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ հանցանքը արտակարգ դրության պայմաններում կատարելը ծանրացնող հանգամանք է, ուստի նվազագույն պատժաչափ՝ 10 տարի ժամկետով ազատազրկում ստանալու շանս էլ չկա։
Կարճ ասած՝ յուրաքանչյուրդ ստորագրելու է իր իսկ դատավճիռը։ Է ստորագրեք, եթե շատ եք ուզում։
Ի դեպ, հիանալի օր եք ընտրել Սահմանադրության վրա հարձակվելու համար։ Ուղիղ 79 տարի առաջ ֆաշիստները անցան սահմանը և սկսեցին «պլան Բարբարոսա»-ի իրագործումը։ Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»։