Դատապարտե՛լ Կորոնավիրուսից զոհվածների մեղավորներին

22/06/2020 11:03
Դատապարտե՛լ Կորոնավիրուսից զոհվածների մեղավորներին

Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Հայաստանում զոհվածների թիվն անցել է 300-ի սահմանը: Նրանց զոհեր ենք անվանում, քանզի այդ մահերը չէին գրանցվի, եթե Հայաստանի այսօրվա ապիկար իշխանությունն իր քաղաքական քմահաճույքների բավարարման համար չդիմեր արկածախնդրության, և ժամանակին Հայաստանի բնակիչներին պատրաստեր համավարակի դեմ արդյունավետ պայքարին:
Անցնող յուրաքանչյուր օրվա հետ՝ Հայ Ժողովուրդը տեղեկանում է տասնյակ նոր զոհերի մասին, և դրա վերջը, կարծես, չի երևում:
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում մահացած բնակիչների վերաբերյալ արդյո՞ք կան հարուցված քրեական գործեր: Ո՞վ կամ ովքե՞ր պետք է պատասխան տան հարյուրավոր անմեղ զոհերի համար: Ո՞ւմ խղճին է այդ մարդկանց մահը, իհարկե՛, Փաշինյան Նիկոլի և նրա հակաժողովրդական իշխանության: Ավելին, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ստանձնած ապազգային իշխանությունը պետք է հստակ գիտակցի, որ շատ մոտ է վերոնշյալ հարցերի պատասխանը տալու ժամանակը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը չեն կարող խուսափել Կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած իրենց անկազմակերպվածության, փնթիության և անկարողության պատճառով մահացած զոհերի համար պատասխանատվություն կրելուց:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան