Անօրենություններին ընդդիմացողների հաստիքները կրճատվում են. Պայթյունավտանգ Մասիս ԲԿ-ն

21/06/2020 17:29
Անօրենություններին ընդդիմացողների հաստիքները կրճատվում են. Պայթյունավտանգ Մասիս ԲԿ-ն

«Հայկական Ժամ» կայքի էլեկտրոնային փոստին նամակ են ուղարկել Արարատի մարզի Մասիս ԲԿ մի խումբ աշխատակիցներ` ներկայացնելով հիվանդանոցում տիրող մթնոլորտը, ինչի արդյունքում որակյալ մասնագետները հեռացվում են աշխատանքից, միայն այն բանի համար, որ ընդդիմանում են կատարել քայլած տնօրենի եւ «նախկիններից» մնացած փոխտնօրենի կամայականությունները: Նամակը ստորեւ.

«Հեղափոխության  հաղթանակից  հետո 2018թ-ին չարաշահումների և թույլ տված անօրինականությունների համար «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից մարզպետի հրամանով ազատվեց Նունե Ավանեսյանը (Ներսիսյան), միաժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Արմենիա» բ/կ-ում հերթապահ բժիշկ աշխատող Հայկ Հովհաննիսյանը: Հաշվի առնելով Հայկ Հովհաննիսյանի երիտասարդ տարիքը ՝ կոլեկտիվը  հույս փայփայեց, որ վերջապես կարող են զբաղվել բժշկությամբ, հիվանդանոցի գործունեությամբ և վերականգնել երբեմնի բարի համբավը: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում պարզվեց, որ չունի  ո´չ ծրագիր,  ո´չ էլ թիմ: Նրա համար «թիմ» են դառնում նախկինի բերած, թալանի ու անօրինականությունների մեջ թրծված, բուժ. գծով տեղակալ Արմեն Սահակյանը և տնտեսվար Կարեն Հակոբյանը:

Այս  երկուսը կարճ ժամանակում պարզում են , որ նոր տնօրենը շուտ նեղացող, քիննախնդիր և «պրինցիպը» առաջ տանող անձնավորություն է և միաժամանակ շատ հեռու է "կառավարում˝ հասկացողությունից:
Եվ սկսվում է ….. նախ պետք է հիվանդանոցից հեռացնել նրանց,  ովքեր դեմ են եղել թալանին, շատ լավ հիշում են բուժ.գծով տեղակալի և տնտեսվարի «արկածները», չեն վախենում ուղիղ խոսել ու ասել ճշմարտությունը երեսին:                                                         

Հ.Հովհաննիսյանի առաջին զոհն է դառնում վիրաբույժ Դավիթ Մխիթարյանը  ով «համարձակվել էր իր թեկնածությունը դնել տնօրենի թափուր տեղի համար»:
2019թ. անօրինական հրամանով բժիշկ Դ.Մխիթարյանն ազատվում է աշխատանքից: Մինչև օրս գործը գտնվում է դատարանում, ձգձգվում տարբեր պատճառներով և երիտասարդ վիրաբույժը չունի աշխատանք:
Հաջորդը, թիրախում հայտնվում է մանակաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը, ում փոխտնօրենի զեկուցագրերի հիման վրա տնօրենը տալիս է գրավոր նկատողություններ, բժիշկ Մ.Ենգիբարյանը բողոքարկում է դատական կարգով և շահում դատերը:
2020թ. հունիսի 16-ին տնօրեն Հ.Հովհաննիսյանը հերթական անօրեն հրամանով բժիշկ Մ.Ենգիբարյանին ազատել է աշխատանքից:
 Հաջորդ զոհը դառնում է գլխավոր հաշվապահ Գոհար Կիրակոսյանը, ով թույլ չի տալիս տնտեսվարին անօրինական գործարքներ անել: 2019թ-ի սեպտեմբերին գլխավոր հաշվապահ Գ.Կիրակոսյանին ազատում են  աշխատանքից ՝փոխարինող գործի է ընդունվում տնտեսվար Կ.Հակոբյանի «ծանոթ» Նատալի Դալլաքյանին: 2019թ-ի հուլիս ամսից ˝անցանկալիների" ցուցակում է հայտնվում գլխավոր բուժքույր Քրիստինե Աբրահամյանը, նա համարձակվում է մերժել անօրինական անաշխատության  թերթիկ ձևակերպել: Տնօրենը անաշխատության  թերթիկների  գրանցամատյանը վերցնում է գլխավոր բուժքրոջից  և այն հանձնարարում իր քարտուղարուհուն:
2020թ.-ի փետրվարին ծանուցագրեր են ստանում Ս.Բաբաջանյանը՝ արտահիվանդանոցային ծառայության պետի հաստիքից կրճատվելու, Վ.Բերբերյանը` բժիշկ ֆիզիոթերապևտի և Ա.Թումանյանը` բուժքրոջ հաստիքը 1.0-ից 0.5 դարձնելու, Ժ.Ենգիբարյանը` կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչի պատասխանատվությունից ազատվելու , Ս.Զախարյանը՝ Է.Ս.Գ բուժքրոջ հաստիքը կրճատելու վերաբերյալ ՝պատճառաբանելով  հիմքում ֆինանսական տնտեսություն է:
Սակայն միաժամանակ աշխատավարձերի բարձրացում է իրականացվում վարչա-տնտեսական հատվածում: Նախկին ազատված ֆինանսական գծով փոխտնօրենի 360.000 դ. աշխատավարձից բարձր աշխատավարձ  է  ստանում ներկայիս գլխավոր հաշվապահը՝ 540.000դ.: Տնտեսվար Կ.Հակոբյանի աշխատավարձին գումարվում է նաև վճարովի ծառայության գումարներից տոկոսներ այլն:
 Ստացվում է, որ բուժական սպասարկում իրականացնողներից ավելի կարևոր օղակ են հանդիսանում վարչատնտեսական հատվածի աշխատակիցները: 2020թվ. հունվարից առ այսօր ոչ թե ֆինանսական տնտեսում է կատարվել, այլ տնօրենի կողմից աշխատավարձերի ավելացում միայն իրեն հաճելի և կամակատար անձանց համար:
2019թ. դեկտեմբերին ֆիզ.արձակուրդ գնացած համաճարակաբանին ժամանակավոր փոխարինելու է գալիս հիվանդանոցի նախկին համաճարակաբան Գյուլնարա Իսկանդարյանը:
2020թ.-ի կորոնավիրուսային հակահամաճարաքային աշխատանքների կազմակերպման ընթացքում նրա և փոխտնօրեն Ա.Սահակյանի  միջև տեղի են ունենում ընդհարումներ, Գ. Իսկանդարյանը փորձում է աշխատանքները համակարգել պարետի որոշումների հիման վրա և այդ մասին հայտնում տնօրենին, տնօրենը խորհուրդ է հարցնում փոխտնօրենից, իսկ վերջինս հայտարարում է ՝նպատակահարմար չեն գտնում և վերջ, պարետի որոշումները չեն կատարվում: Գ.Իսկանդարյանը դիմում է Արարատի մարզի առողջապահության բաժնի պետ Ս.Կտրակյանին հայտնվելով ինչ է տեղի ունենում Մասիսի բ/կ -ում հակահամաճարակային աշխատանքների առումով և հայտնվում է տնօրեն Հ.Հովհաննիսյանի «սև ցուցակում»:
2020թ. մայիս ամսին ՀՀ ԱՆ մշտադիտարկման խումբը Մասիս բ/կ-ում հայտնաբերում է հակահամաճարակային անմխիթար իրավիճակ, ներհիվանդանոցային վարակների հսկողության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը այդ մշտադիտարկումից հետո դարձել է Հ.Հովհաննիսյանի անձնական թշնամին:
Մասիս բ/կ-ում տնօրենի համար անհուսալիների շարքում է նաև  կադրերի բաժնի վարիչ Գ.Հովակիմյանը, փնտրվում է նրան փոխարինող:
2020թ. հուլիսի 1-ից պատրաստվում է ազատվել նաև Ա.Ա.Պ. օղակի տեղամասային բժիշկներ՝ Ալիսա Հակոբյանին, Օֆելյա Խաչիկյանից, բժիշկ-թոքաբան Հասմիկ Աղաբեկյանից ՝որպես թոշակառուներ:
Հ.Հովհաննիսյանը արդեն որերրորդ անգամն է թոշակառուների հետ կնքում պայմանագրեր ՝յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ՝լարված վիճակում պահելով փորձառու և վաստակաշատ բժիշկներին: Վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթներից մեկում նշեց, որ հարկավոր է օգտագործել թոշակի տարիքի անձանց փորձը, իսկ նրանց կարող են աշխատել իրենց ցանկությամբ, եթե անգամ 70 տարեկան և ավելի, իսկ 2019թ. ԱԺ-ում, ընդունվեց օրենք, որ թոշակի տարիքի հասած անձանց        իրավունք չունեն աշխատանքից ազատելու առանց սեփական կամքի: Ի՞նչ է ստացվում   և ի՞նչ է     թաքնված 6-ամսյա պայմանագրերի լուծում-կնքում անվան տան: «Մասիս  բ/կ» ՓԲԸ-ն լավ ավանդույթ ուներ: Փառքով և պատվով, շնորհակալությամբ էր հանգստի ճանապարհում վաստակաշատ բժիշկներին:                                                                       
 Այդ բոլորին փոխարինողներ գտնում -բերում է փոխտնօրեն Ա.Սահակյանը:                                                                                                                                    
  2020թ.-ի վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունենում պահեստապետ Աշոտ Թորոսյանի և տնօրեն Հ.Հովհաննիսյանի միջև, որից հետո պահեստապետն ազատվում է աշխատանքից, այդ գործի քննությունը ևս գտնվում է դատարանում:
Տնօրենը հաստիկացուցակը դարձրել է խաղ ու պար: Ովքեր չեն ուզում մասնակցել իր անօրինակություններ և մերջում են, միանգամից փոխում է հաստիքացուցակները, տվյալ մարդու հաստիքը կրճատվում է, իսկ պատճառաբանությունը բոլորի համար նույնն է.՝ «Անձնական ոչինչ չունեմ, մտածում եմ միայն հիմնարկի մասին, գումարների տնտեսում են կատարում»:
Իրեն շրջապատող «խելացի» խորհուրդներ տվողներներին ենթարկվող տնօրենը իր թեթև ձեռքով կատարում է կրճատումները և թղթերը վերցրած  վազում մարզպետի մոտ, առանց վերջինիս տեղեկացնելու իրական պատկերը: Տնօրենը չի ենթարկվում նաև մարզպետի հորդորներին և խորհուրդներին .«Պրինցիպի հարցա պետքա գործից հանեմ, եթե ոչ , ուզում ես դիմումս գրեմ»-պատասխանը այդպիսին է: Նա բազմիցս ժողովների ժամանակ բարձրաձայնել է , որ զզվում է բուժքույրերից, չի վախենում ոչ մարզպետից, ոչ նախարարից, ոչ վարչապետից:
Երբ առաջին օրը մարզպետարանից եկան և ներկայացրեցին երիտասարդ բժիշկ Հ.Հովհաննիսյանին՝ որպես տնօրեն, թողեց բարեկիրթ, խելացի և ազնիվ երիտասարդի տպավորություն, սակայն….. դեռ երկրորդ տարին չլրացած պարզվեց, որ գործ ունենք ինքնասիրահարված, քենոտ, ինքն իրեն չկառավարող և հաշիվ չտվող, կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվող և անգամ իր արարքից չամաչող, ներողություն չխնդրող, անամոթ վարքագծի տեր անձնավարության հետ, ով ապացուցեց .«Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու» ժողովրդական ասացվածքը:
«Մասիսի  բ/կ » ՓԲԸ-ի ֆինանաս-տնտեսական հարցերը այդպես էլ մնում են վատ: Եղել են բարերարներ, ովքեր այս ընթացքում օգնություն են տվել հիվանդանոցին, բայց ու՞ր է գնացել այդ օգնությունը, ինչպե՞ս  են բաշխվել` ոչ ոք չգիտի: Լուրեր են պտտվում, որ փոխտնօրեն Ա.Սահակյանը դրանք իրացնում են ինչ-որ դեղատների միջոցով:
Մի ´ զարմացեք, երբ մարդիկ ասում են ոչինչ չի փոխվել: Այն ինչ տեսնում ենք մեր բ/կ-ում, վկայում է այն մասին, որ կոնկրետ թալամով զբաղված անձինք իրենց ազդեցության տակ են գցում ոչ կոմպետենտ «ղեկավարներին» և հաշվեհարդար տեսնում նրանց հետ, ովքեր բարեխիղճ աշխատել ու կատարել են իրենց ծառայությունը բոլոր ժամանակներում և այսօր հայտնվել են կամայականության կիզակետում: «Մասիս բ/կ» ՓԲԸ-իր աշխատակիցների մեծամասնությանը, ովքեր աջակցել են, նվիրվել ու հավատացել հեղափոխությանը, բարեփոխումներին, այսօր խնդրում են պարոն Փաշինյանի աջակցությունը ՝ Մասիս բ/կ ՓԲԸ-ի բարի համբավը վերականգնելու առնչությամբ: Մենք ուզում ենք իրոք տեսնել, ոչ միայն փոխվել է տնօրենի աթոռի վրա նստողը: Հավատում ենք Ձեզ արդարությունը վերականգնելու հարցում»:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ՝  «ՄԱՍԻՍ Բ/Կ» ՓԲԸ- Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ

Հ.Գ. Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք