Պաշտոն է ստացել` հավատարմության երդում տալու դիմաց

19/06/2020 21:00
Պաշտոն է ստացել` հավատարմության երդում տալու դիմաց


Նախկինում տարբեր կուսակցությությունների հարած  ակտիվիստներ Արթիկում ինտենսիվորեն տեղավորվում են ՔՊ-ում` յուղոտ պաշտոններ զբաղեցնելու նկրտումներով։ Այս առնետավազքից անմասն չի մնացել Արթիկի նախկին քաղաքապետը` ԲՀԿ-ական, հետո ՀՀԿ-ական, իսկ այժմ՝ ՔՊ-ական Արսեն Աբրահամյանը, ով Շիրակի մարզպետարանի  գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար կայացած բանավոր մրցույթում քայլիստների շարքերը համալրելու համար, նշանակվեց այդ պաշտոնում։
Քաղաքականության մեջ եւ ընկերական շրջապատում արհեստավարժ ճամբարափոխ, ինչպես համաքաղաքացիներն են նշում Արսեն Աբրահամյան քաղաքապետը, իր կարիերայի  ընթացքում երեք քաղաքական հայր է ունեցել` ԲՀԿ-ական, ԱԺ նախկին  պատգամավոր Մուշեղ Պետոյանը, ՀՀԿ-ական մարզպետ՝ Ֆելիքս Ցոլակյանը, իսկ հիմա, արդեն, ՔՊ-ական մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանի «հավատարիմն է»։Ըստ լուրերի, նախկին հայրերի հետ կապը չի պահում: