Ներկայացնենք վարչապետի տարօրինակ հայտարարությունների հնգյակը

19/06/2020 20:33
Ներկայացնենք վարչապետի տարօրինակ հայտարարությունների հնգյակը


09․05․2018թ․ - «Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը»:
03․11․2019թ․ - «Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար» (այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է շուրջ 50 անգամ՝ Հայաստանում, Արցախում, արտասահմանյան գործուղումներում, բազմաթիվ հանդիպումներում, հարցազրույցներում, ասուլիսներում, խորհրդարանի ամբիոնից և հնարավոր այլ տեղերում)։
05․08․2019թ․ - «Պատասխանը մեկն է` Արցախը Հայաստան է, և վերջ»։
06․05․2020թ․ - «Ես Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, ուզում է հարցի լուծումը: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»:
17․06․2020թ․ - «Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ»: