Ֆլեշմոբ` ուսուցչուհու համար, Ճանապարհ կփակենք,- սպառնում են սուրենավանցիները Նիկոլին

10/06/2020 22:34
Ֆլեշմոբ` ուսուցչուհու համար, Ճանապարհ կփակենք,- սպառնում են  սուրենավանցիները Նիկոլին

Օրերս, Արարատի մարզի Սուրենավանի դպրոցի պատմություն առարկայի 23 տարվա ուսուցչուհի` Հասմիկ Աբրահամյանին ազատել էին աշխատանքից, երբ  համայնքից մեկը սքրին է արել ծնողներից մեկի սոցցանց գցած լուսանկարը, որտեղ ուսուցչուհին «Սուրբ Նշանում» մասնակցել է  ծնողների և  աշակերտների  կողմից կազմակերպած միջոցառմանը:

Այս փաստից զայրացած, սուրենավանցիները մեր կայքին տեղեկացնում են, որ պատրաստվում են առաջիկայում միջպետական ճանապարհ փակել, ֆլեշմոբ անել, եթե մարզպետը չվերանայեց իր որոշումը: Երբ հանդիպեցինք Հասմիկ Աբրահամյանի հետ, վերջինս հեռախոսով խոսում էր Հելսինկյան ասոցացիայի նախագահ Արթուր Սաքունցի հետ:

-Հայաստանում բոլորը իրավապաշտպան կազմակերպությունները զանգահարում և զորակցում են ինձ, իմ հետ կատարվածը որակելով որպես հանցագործություն,-ասաց աշխատանքից ապօրինի ազատված ուսուցչուհին,- ես երկու որդի ունեմ հայոց բանակի համար, որոնք այսօր շվարած հարցնում են, գնալու ենք սահման պահենք, որ մեր մորն ապօրինաբար ազատե՞ն աշխատաննքից, սրա՞ համար արեցինք հեղափոխությունը,-արդարացիորեն դժգոհում են որդիներս:

Ամալյա Սահակյան