«Ջրելու վեգետացիոն շրջանն անցնում է, նոր ջուրը գյուղ է հասնում»,-ահազանգում են հողի մշակները

10/06/2020 10:43
«Ջրելու վեգետացիոն շրջանն անցնում է, նոր ջուրը գյուղ է հասնում»,-ահազանգում են հողի մշակները

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում սոցիալական բունտ է հասունանում, համավարակի պատճառով գյուղից ամեն տարի արտագնա մեկնողներից 400 –ը մնացել են գյուղում, աշխատանք չկա, հողագործությամբ զբաղվողներն էլ հիասթափված են։ Բնակիչներն ահազանգում են, սկսել են աշնանացան ցորենի դաշտերը հնձել։
-2019թ-ի աշնանից երաշտ է, մեր ցանած սերմացուն էլ 3-4 տարի  նույնն է, արդյունք չի տալիս։ Ցորենը գետնին կպած մնաց, մի կողմից էլ նոր ծլած գազարը ցրտահարվեց։ Ոռոգման ջուրն էլ ժամանակին չենք ստանում, ջրելու վեգետացիոն շրջանն անցնում է, նոր ջուրը գյուղ է հասնում։ Հացի խնդրի առաջ ենք կանգնելու, պետական այրե'ր, դեմքով դարձեք դեպի գյուղերը, գյուղացիներս մնացել ենք անօգնական,-արդարացիորեն զայրացած են Փաշինյանի կաբինետին վստահած մարդիկ։