Հաշմանդամ զինվորականի ընտանիքն աջակցության կարիք ունի

10/06/2020 10:36
Հաշմանդամ զինվորականի ընտանիքն աջակցության կարիք ունի

Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչներ Զավեն եւ Մարգարիտ Մինասյանները դիմել են HZHAM.ամ կայքին, խնդրելով բարձրաձայնել իրենց անօգնական վիճակի մասին։ Մարգարիտ Մինասյանը պատմեցոր ապրում են կենցաղային ծանր պայմաններում, բազմաթիվ անգամներ դիմել են տարբեր ատյանների, սակայն մարզպետարանից  կամ այլ կառուցներից  մինչ օրս  աջակցություն չեն ստացել։
-30-35 տարի է էս նույն վիճակում ենք ապրում, ոչ մեկից աջակցություն չենք ստացել։ Ամուսինս զինվորական է, իրա թոշակով ենք յոլա գնում, թոշակն էլ 70 հազար էր, նախկինում ավելի քիչ էր, նոր ելել է 72 հազար ։ Ամեն տեղ դիմել ենք, որ, որպես հաշմանդամի ընտանիք աջակցեն, բայց դեռ արձագանքող չկա։ Ամբողջ տան տանիքը կաթում է, վեդրո ենք դրել, հնար չկա` անձրեւաջրերը չռում են կրիշից։ Գոնե դրամական օգնություն տան տանիքը սարքենք` ջուրը չթափվի մեր գլխին։ Գյուղապետարանն է ֆինանսական օգնություն տվել, բայց դրանով կտուր չենք սարքի,-պատմեց տիկին Մարգարիտը։