Բնակիչները դժգոհում են, որ տեսուչներն իրենցից առձեռն են վերցնում վարձավճարները

10/06/2020 10:29
Բնակիչները դժգոհում են, որ տեսուչներն իրենցից առձեռն են վերցնում վարձավճարները

Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչները դժգոհում են,  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի  գործունեությունից։ Դիմելով HZHAM.ամ-ին, բնակիչ-բաժանորդները պատմեցին, որ իրենց թաղամասը սպասարկող տեսուչը հատկապես տարիքով կամ հիվանդ բաժանորդներից գումարները առձեռն ինքն է վերցնում, վերջիններիս փոխարեն վճարումներ կատարելու համար։ Ըստ մեր զրուցակիցների, տեսուչի թերի կատարած կամ չկատարած վճարումների պատճառով բաժանորդները երբեմն հայտնվում են անելանելի դրության մեջ։ Գազպրոմի աշխատակիցները չհերքելով, որ տեսուչները գումարը իրենք են վճարում տարեցների եւ հիվանդ բաժանորդների փոխարեն, քայլը պատճառաբանում են, որ  մարդիկ անօգնական են, իսկ իրենք փորձում են այդ կերպ կատարել վճարումները։

-Կտրոններն էլ չեն տալիս ժամանակին, գազի հաշվիչների պլոմբները, երբ ուզում են պոկում են կամ կպցնում, մենք ի՞նչ կարող ենք անել, ստիպված դիմել ենք թերթի խմբագրություն, որ հետեւողական լինեն մեր քաղաքի գազ սպառող բնակիչների խնդիրներին,-ասաց մեզ դիմած  Լ Գրիգորյանը։