Ժանդախտի օրոք քեֆ են անում առնետները. Ոսկետափում 2,5 հա հող է իրենով արել

05/06/2020 19:06
Ժանդախտի օրոք քեֆ են անում առնետները. Ոսկետափում 2,5 հա հող է իրենով արել

Մինչ քավոր կորոնավիրուսագետը՝ Նիկոլը, դասեր է տալիս իրեն չլսող «ՀՀ հպարտ քաղաքացիներին» ու սպառնում «սպեցնազ հանել պատժելու համար»,սանիկը, ձեռքս էլ չի կարողանում գրել Արարատի մարզպետը,Նոր Կյանքի նախկին գյուղապետ, նախկին խոպանչի Գարիկը Ոսկետափում  յուրացնում է 2,5 հա գյուղ նշանակության հողատարածք:

Ոսկետափի, նախկին Շիրազանլուի, մեր հավաստի լրատուն հայտնում է, որ  Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանն իր զարմիկի անունով է ձևակերպել գյուղնշանակության  2,5 հա հողատարածքը և հարյուրավոր տնկիներ  տնկել այնտեղ:

Ըստ նույն լրատուի,Արտաշատի ՋՕ-ի տնօրեն՝ Մկրտչյանին էլ, ով իր նախկին տեղակալն է եղել, հանձնարարել է անհերթ ոռոգման ջուր տրամադրել՝ տնկիներն 5 օրը մեկ ջրելու համար:
Անի Մադոյան