Սուտ լուր են հանրայնացրել, ոստիկանական ավտոմեքենա չի շրջվել, ապօրինի ձերբակալվածներ կան(Տեսանյութ)

05/06/2020 16:52
Սուտ լուր են հանրայնացրել, ոստիկանական ավտոմեքենա չի շրջվել, ապօրինի ձերբակալվածներ կան(Տեսանյութ)

Արմավիրի մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ 1 օր առաջ,մամուլում լուր սպրդվեց, որ նախօրեին, ,,Մեյմանդարի,, բնամթերքների շուկայում, հայտնի դեպքի օրը, զայրացած վաճառողները ոստիկանական ավտոմեքենա են շրջել, որի պատճառով, գիշերը, 30 աշխատակիցների են ապօրինաբար ձերբակալել:

Ըստ մեր լրատուի, իրականում, շրջված, շրջված, կանաչ գույնի ավտոմեքենան պատկանել է ,,Մեյմանդարի,, վաճառողներից մեկին, որով էլ ցանկացել են փակել ճանապարհը, թույլ չտալով ոստիկաններին փակել շուկան, որպեսզի կարողանան վաճառել իրենց օրվա բերքը, որը ժամերի ընթացքում կարող է դառնալ ոչ պիտանի:

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ, կորոնավիրուսային համաճարակի հետևանքով 24 ժամով  պիտի փակվեր ,,Մեյմանդարի,,  բնամթերքների շուկան: Վաճառողներն  արգելում էին ոստիկաններին փակել այն, պատճառաբանելով, որ իրենց բերքը 24 ժամվա ընթացքում կարող է փչանալ և որ իրենք միլիոնավոր  դրամներով պարտքեր ունեն բանկերին:

Սակայն, անտեսելով գյուղացիների խնդրանքները, շուկան փակվեց պարետի որոշմամբ:

-Երեկ, արդեն բաց էր շուկան,-ասաց մեր լրատուն,-Աստված մի արասցե, որ հանկարծ կրկին կրկնվեց ,,Մեյմանդարի,, դեպքերը, գազազած գյուղացիներին այլևս սանձելն անհնար կդառնա, մարդկանց համբերության բաժակը լցված է պռնկե-պռունկ:Գյուղացիներն արդարացիորեն  բարձրացնում են, որ իրենք ծեծվել են, որ Նիկոլը վարչապետ դառնա, բայց անաղուհաց Նիկոլն այսօր վայիս է լինում իրենց օրվա հանապազօր հացին,-ասաց մեր լրատուն:
Հ.Գ. Ոստիկանությունը, հուսանք, որ կարձագանքի այս սուտ լուրի առնչությամբ: Այլապես, կստացվի, որ իրավացի էր Արարատի Կոկորդիլոսը, երբ ինքնավստահ հայտարարում էր, որ  ՀՀ-ում ոստիկանությունը պաշտպանում է իշխանությանը:
Ամալյա Սահակյան