Անտեսանելի Մկան գրոհը՝ «Մեյմանդար ամրոցի» վրա . Իսկը հայկական մուլտֆիլմի սցենար (տեսանյութ)

02/06/2020 22:17
Անտեսանելի Մկան գրոհը՝ «Մեյմանդար ամրոցի» վրա . Իսկը հայկական մուլտֆիլմի սցենար  (տեսանյութ)

ՀՀ Արարատի մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ  Արտաշատի բնամթերքների նորաբաց շուկայի տերերը, մոսկվաբնակ ոմն Արմեն,ով ձկնաբուծարան ունի Նորամարգում,գնել է 1,5 տարի առաջ՝ Հ.Աբրահամյանից, ազգությամբ եզդի բիզնեսմենի հետ, որոնց հետ ստվերային փայատեր է նաև  ՀՀ նախկին վարչապետ՝ Մեծ Մուկը, օրերս, Արարատի մարզպետի օգնությանն են դիմել, որպեսզի վերջինս, հայրենակից ոստիկաններին քսի տա  «Մեյմանդարի» բնամթերքների շուկայի վրա՝ նպատակ հետապնդելով բնից թռցնել  տեղական և հարևան երկրներից ժամանած վաճառողներին: Մենք ժամեր առաջ,  ականատեսը եղանք, թե ինչ աղերսանք ու պաղատանք էին անում  վաճառողները ոստիկաններին, որպեսզի թույլ տային շուկայում վաճառել իրենց բնամթերքները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, մեր կայքն անդրադարձել էր նորաբաց շուկային ու նրա ստեղծման պատմությանը:Ուշագրավ է, որ  այս պատմության պրոդյուսերը մխչյանցի Մուկիկն, ում պատկանում է բնամթերքի նորաբաց շուկան: Երկու տարի առաջ, Սինյոր Պոմիդորը Այնթափի համայնքապետին՝ Կարեն Սարգսյանին  դրել էր մաշիկն ու սեղմում էր, թե վաճառիր 6 հա հողատարածքը, որտեղ կկառուցվի  բնամթերքների շուկա: Այս գործի ցրցամը տվել էր դեռևս  նախկին համայնքապետ՝ Ռուբեն  Աբրահամյանը: Անակնկալ ձևով Այնթափի  նորընտիր համայնքապետ ՝ Կարեն Սարգսյանը մերժել էր ու ավելին, Այնթափից դուրս էր քշել Մկնիկի  գրագիրներին ու լամուկներին իրենց թղթաբանությամբ:

Ըստ մեր լրատուի,   հերսոտած Մուկն այս անգամ, Արտաշատի վարչական տարածքում է փորել բիսնեսի հիմքը՝ Արտաշատի քաղաքապետի օժանդակությամբ: Եվ ահա, մայիսի 30-ին տեղի ունեցավ նորաբաց շուկայի բացումը:Սակայն ոչ մի վաճառող ոտք չդրեց շուկա: Նույն մեր լրատուի պնդմամբ, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին  մուծված ու արտոնյալի «արտոնագիր» ձեռք բերած  Սինյոր Պոմիդորը , ով համոզված է, որ քաղաքականության մեջ շատ խելք ունենալ պետք չէ,  «հայրաբար ցուցում» է տվել Արարատի Ալիգատորինё թվաբանությունից բոբիկ Գարիկ Սարգսյանին, հարձակում  սկսել  «Մեյմանդարի» վրա, պատճառաբանելով պարետի  որոշումը՝ 24 ժամով փակել շուկան: Հիասթափեցնել ու բարոյալքել գյուղացիներին՝ ստիպելով նրանց ինքնակամ լքել «Մեյմանդարը»: Այս  24 ժամերի ընթացքում, մթերքների փչացումից զայրացած գյուղացիները  կլքե՞ն «Մեյմանդարը» թե՝ ոչ, կաշխատի՞ Մխչյանցի անգործի սցենարը՝ ցույց կտա ժամանակը:


Ամալյա Սահակյան