Երկու տարի առաջ Նիկոլի ծնունդը տոն էր, այսօր նրան հայհոյում են ու անիծում

01/06/2020 17:22
Երկու տարի առաջ Նիկոլի ծնունդը տոն էր, այսօր նրան հայհոյում են ու անիծում

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հիշենք անհիշելին 9
Երկու տարի առաջ 2018թ հունիսի 1-ին մարդիկ հրապարակում շնորհավորում էին իրենց սրտի վարչապետին:
Ուրախ,երջանիկ մտածում էին,որ թալանած փողերը Նիկոլը բերելու է և այդ նույն հրապարակում դոլարով կամ եվրոյով իրենց բաժանի,կենաց էին խմում քեֆ անում:
Անցավ երկու տարի և այս մարդկանցից շատերը կոմունալ նույնիսկ չեն կարողանում մուծել,սպասում են ճանապարհները բացվի,որ արտագաղթեն,նույն հրապարակում ինչ ասես որ չեն ասում Նիկոլի հասցեին և անիծում:Խաբված,սոված,դիմակները երեսներին,վիրուսը կողքներին և անհույս մոլորված:
Հ.Գ Միանում եմ շնորհավորանքներին և մաղթում մի կարևոր բան առաջինը մեր ժողովրդի համար,երկրորդը քեզ համար Նիկոլ Փաշինյան,հրաժարական տուր և առանց ցնցումների գնա ,զբաղվի քո սիրած գործով`լրագրությամբ,երկիրն էլ կկառավարեն մարդիկ,ովքեր դա ունակ են անել»: