Հանցավոր համաձայնություն. Քրոջ երեխայի ճակատագրով մտահոգ կինը համաձայնել է գնալ գործարքի

01/06/2020 15:13
Հանցավոր համաձայնություն. Քրոջ երեխայի ճակատագրով մտահոգ կինը համաձայնել է գնալ գործարքի

Հետաքրքիր ու ուրույն ձեռագիր ունի այս իշխանությունը՝ շանտաժ եւ բանսարկություն: Նման իրավիճակում էր հայտնվել նաեւ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս թեմային մեր կայքն առիթ ունեցել է անդրադառնալու, եւ բազմաթիվ եղան արձագանքները, որոնք մատնանշելով դեպքը՝ տեղեկացնում էին, որ դպրոցների նախկին տնօրեններից շատերն են հայտնվել Կարինե Լալազարյանի դրության մեջ:

Հիշեցնենք, որ  2019թ մարտի 26-ին, հետագայում որեւէ կերպ չհիմնավորված բողոք-նամակի հիման վրա հարուցված քրգործի շրջանակում ձերբակալել էին Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին: Ակտիվ ՀՀԿ-ական տնօրենի թույլ կողմն իմանալով՝ տանը մնացած նորածին որդին, մարզպետը դիմել է շանտաժի՝ տնօրենի պաշտոնից ազատման դիմումն՝ ազատության դիմաց:

 Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանի, մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանի եւ Կ․ Լալազարյանի քրոջ միջեւ եղած համաձայնությամբ, ապրիլի 9-ին, Կ. Լալազարյանի քույրը, պայմանավորված մտել է Աբովյան ՔԿՀ, որի իրավունքը հավանաբար չուներ, նախաորոք պահմանավորված Կարինեից վերցրել է աշխատանքից հրաժարվելու դիմումը։

Հաջորդ օրը, ապրիլի 10-ին Կ. Լալազարյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը մտել է Շիրակի մարզպետարան, իսկ հաջորդ օրը ամսի 11-ին մարզպետը խախտելով աշխատանքային օրենսգիրքը՝ չսպասելով դիմումը ներկայացնելուց հետո երեքօրյա ժամկետի լրանալը, շուտափույտ աշխատանքից ազատել է Կ․ Լալազարյանին։ 

Ընթերցողին հիշեցնենք, որ 18 օր Կ․ Լալազարյանին կալանքի տակ պահելով պահանջել են նրանից աշխատանքից հրաժարվելու դիմումը, այլապես նա կզրկվեր իր մանկահասակ երեխային տեսնելու հնարավորությունից, կամ երեխային կտեղափոխեին մանկատուն, ընդ որում քաղաքում բոլորը գիտեին, որ ամուսնությունից 24 տարի անց է միայն Կարինեին բախտ վիճակվել մայրանալ։ Մանկավարժների շրջանում խոսում են, որ տարիներ առաջ Կարինեն ու իր ամուսինը որոշել են նույնիսկ, որ  երեխա որդեգրեն։ 
Գյումրիում լավագույն տնօրենի համբավը ձեռք բերած կնոջը, փաստորեն, թավշիստները հալածեցին միայն այն բանի համար, որ 2018թ-ի ապրիլյան դեպքերին թույլ չէր տվել դպրոցականներին վազել փողոց՝ պառկել ասֆալտին ու ճանապարհ փակել...