Նախարարության աշխատակից ներկայացած անհայտ անձինք նախարարի անունից գումար են պահանջում

01/06/2020 14:47
Նախարարության աշխատակից ներկայացած անհայտ անձինք նախարարի անունից գումար են պահանջում


Հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում ՀՀ մարզերից. խոսակցություններ են պտտվում, որ վերջերս տարբեր համայնքների ղեկավարների անհայտ մարդիկ են զանգահարում ու  ներկայանալով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, պահանջում են մի իքս գումար՝ քրեական հետապնդումից խուսափելու համար: Իսկ գումարը ստանալու վայր նշվում է մայրաքաղաքի հիշարժան եւ բանուկ վայրերից մեկը:

Օրինակ, մեզ հասած տեղեկություններով, համայնքապետերից մեկը ծրարով գումարը՝ 2 հազար ԱՄՆ դոլար, թողել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի տարածքում: Ավերակին գումար հանձնելուց հետո համայնքապետը չգիտի էլ՝ ապրանքը տեղ հասա՞վ, թե՞ չհասավ:

Արմեն Սարգսյան