Թավշոտ կոռուպցիա

01/06/2020 12:25
Թավշոտ կոռուպցիա

Օրերս, լրագրողիս հետ մասնավոր զրույցի ժամանակ, Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից մեկը պատմեց, թե ինչպես է ինքը ականատես եղել, թե ինչպես է այն ժամանակ փոխմարզպետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ԱԺ քայլական պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նվերներ կորզում մարզային ենթակառուցվածքների ղեկավարներից:

Ըստ ականատեսի.

-Մի օր էլ Գյումրու թիվ 21 դպրոցի տնօրեն՝ Հասմիկ Անդրեասյանի պայուսակին էր աչք դրել: Ոչ տարավ, ոչ բերեց մեկ էլ թե՝ «Պայուսակդ ինչ սիրուն է, դուրս շատ եկավ», վախկոտ Հասմիկն էլ, որ կսիրե նվերներով իրենով անել չինովնիկներին, հենց նրա աչքի առաջ պայուսակը դատարկեց ու տվեց Սոֆիային: Ու էդ էղավ, որ էս երկուսը դառնան քուրիկ-մերիկ, ամեն շաբաթ-կիրակի խաշ ու խինկալի կուդեն իրար հետ:


Անի Սեդրակյան