Ստիպել են համայնքապետին շրջանցել օրենքը՝ պատճառաբանելով երկրում իրավիճակի փոփոխությունը

31/05/2020 01:12
Ստիպել են համայնքապետին  շրջանցել օրենքը՝ պատճառաբանելով երկրում իրավիճակի փոփոխությունը

Այսօր, Արմավիրի մարզի  մեր լրատուն հայտնեց, որ  Մայիսյան համայնքում՝ ընդդեմ համայնքապետ Եսայի Մովսիսյանի, 2018թ-ի իշխանափոխությունից անմիջապես հետո,  ձևավորվել է ընդդիմական ճակատ: Բանն այն է, որ Եսայի Մովսիսյանը  չի կատարել հայրենակից  հեղափոխականների պահանջը՝ շրջանցել օրենքն ու անվճար, Մայիսյանի  հողակտորներից  իրենց  բաժին տրամադրել:Ըստ մեր լրատուի, Մայիսյանի համայնքապետից  դժգոհողներն այս օրերին թակում են լրատվամիջոցների ու բլոգերների դռները՝ վերջինիս հանրային պախարակման ենթարկելու ստոր մտադրությամբ:

Համայնքապետի հետ կապնվել մեզ չհաջողվեց: Մյասնիկյանում, բնակիչներից մեկն ասաց, որ  մեկ ժամ առաջ, ընտանիքի անդամների հետ,ավտոմեքենայով, դուրս է եկել համայնքից: Փոխարենը հանդիպեցինք 2020թ. 01.13 Մայիսյանում հողային աճուրդի մասնակիցներից մեկի հետ, ով պատմեց.
- Հողի աճուրդին մասնակցել է նաև համայնքապետի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը: Վերջինս, 4 մլն 350 հազար դրամ է մուծել հողի համար, դարձել սեփականատեր, մինչդեռ, հողի  մեկնարկային գինը 900 հազար դրամ էր: Մեզանից  ով էլ որ ավել մուծեր հողի տերը կդառնար: Սա է ողջ իրականությունը,-ասաց մեր զրուցակիցը,-գյուղում բոլորը մեկմեկու բարեկամներ են:Մայիսյանի հիմնադիրներից մեկին, 92 ամյա ծերունուն, ավագանու հաստատմամբ սոցիալական օգնություն են տրամադրել, չէ՞ր կարելի, հետո՞ ինչ, որ նա համայնքապետի քենու կեսրարն էր:Այս էժան ու բամբասանքի նյութերը  գցելել սոցիալական ցանցեր  ու 30 տարի անընդմեջ ընտրված  համայնքապետին փորձել պախարակել, առնվազն  ապտակ է հազարավոր տեղաբնակներիս ու ծիծաղելի:Սա մի փոքր համայնք է, այստեղ բոլորս իրար հինգ մատի նման ճանաչում ենք և ամոթ է, որ մեր մեջ աբիժնիկ, թաքնված  մայիսյանցի լինի:Ախր, ամեն մի չնչին հարցով, դարձյալ թակելու ենք մեր ընտրած  ու մեզ ձեռք մեկնած համայնքապետի դուռը:Չի կարելի, դա անմարդկային է ու ոչ հային վայել:Կարդացինք ֆբ-ան բամբասանքն ու  ամոթ ապրեցինք գրողների փոխարեն:Տղե՛րք, ստորությանը վե՛րջ տվեք, այլապես , ստիպված , մեր մաղի տակով կանցկացնենք ձեզ ու ձեր  հեղափոխությանը,-վրդովված, ավարտեց խոսքը մայիսյանցին:
Նարինե Հասրաթյան