Ինչպե՞ս կարող է հայ մարդը, հայ տղամարդն ու հայրը իր քաղաքական վախերը գերադասել իր երեխայի ապագայից

26/05/2020 16:26
Ինչպե՞ս կարող է հայ մարդը, հայ տղամարդն ու հայրը իր քաղաքական վախերը գերադասել իր երեխայի ապագայից

Խոսքս ուղղում եմ այն տկարամիտներին, ովքեր սրանից մեկ-երկու շաբաթ առաջ ասում էին՝ «ախպեր սպասի տենանք ինչ կոնվենցիայա, հլը տենանք իրոք դա մտնումա դպրոցներ թե չէ, նոր կհասկանանք ինչը ոնցա»։ Այն, որ մեր իրականության մեջ լիքն են էն պատենտ լավ տղերքը, ովքեր մենակ իրանց տներում կարող են լավ տղա երևան, մեկ էլ իրանց փողոցի 5-6 տարեկան երեխաների մոտ, դա փաստ է։ Բայց, որ նոր ԻՀայաստանի լավ տղեն կարող էր իրեն թույլ տալ ասել՝ «սպասի հլը տենանք ինչա, ոնցա» այդ արդեն ապշելու բան է։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է հայ մարդը, հայ տղամարդն ու հայրը իր քաղաքական վախերը գերադասել իր երեխայի ապագայից։ Լավ մինչև ե՞րբ։ Չեք հասկանում սրանց ինչ են անում։ Էդ լավ տղերքը, երբ որ Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդեր էր ելույթ ունենում՝ ընկած մեղավորներ էին ման գալիս մենակ Նիկոլի ընդդիմախոսների շարքերում, ամբոխի ալիքի տակ ընկած հոգևորական էին ձեռք առնում, Նաիրա Զոհրաբյանին էին մեղադրում։ Էդ լավ տղերքը էսօր էլ էդ նույն պատենտներ են մնացել։ Մինչև իրանք սպասում են, որ իրանց կարճ խելքով հասկանան՝ ինչա կատարվում, էդ նույն ընթացքում իրանց երեխաների թաքուն սեռական դաստիարակության ու ամեն տեսակ պղծության մասին գրքեր են բաժանում։ Իսկ տեղադրածս նկարի վերջում եվրոպական լիբերալ արժեհամակարգի ևս մի փայլատակումա, որի անուննա ՊԵԴՈՍԵՔՍՈՒԱԼ։ Սա օրակարգա մտել հասկանում ե՞ք, հասկանում եք, որ էս ամեն ինչի կոկորդիցա պետք բռնել, մի հատ ձեր երեխաների աչքերի մեջ նայեք, մի հատ դուրս եկեք էդ զզվելի ու զոմբիացած վիճակից ու հասկացեք՝ ինչա կատարվում էսօր մեր երկրում։ Լավ արա, Նիկոլի քաղաքական շահերը դուք ավելի եք գերադասում չեմ հասկանում, էս ո՞ւր եք դուք մտել, էս ի՞նչ եք դուք դառել։ Ուշքի եկեք տղերք, իրոք ամոթ է, ես ամաչում եմ արդեն, որ դուք ձայն չեք հանում, ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում։