Երբ արտաքին թշնամին չի կարողանում քեզ հաղթել, սկսում է գործել քո յուրայինների մեջ

26/05/2020 16:16
Երբ արտաքին թշնամին չի կարողանում քեզ հաղթել, սկսում է գործել քո յուրայինների մեջ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2018 թվականի ապրիլ - մայիսին տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձություններից հետո անցած երկու տարիների ընթացքում մեր ժողովուրդը շատ բան տեսավ, տեսավ ծանոթ - բարեկամ - խնամիական ու քայլարածների իշխանություն, բազում չկատարված խոստումներ, պոպուլիզմ, չարդարացված հույսեր ապազգային օրենքների ընդունում և կոնվեցիաների վավերացում, միլիարդների պարգևավճարներ, բռնոցի - բացթողոցի հակակոռուպցիոն իմիտացիա, և այլն։ Այսքանից հետո ոմանք կարծում են, թե երկու տարին քիչ է, էլի ժամանակ է պետք, որ իշխանությունը ինքնադրսևորվի, այնինչ երկու տարին բավական ժամանակ է հասկանալու կառավարության ոչ համարժեք վարքագիծը, օտարամեդ գործելակերպն ու շարժառիթները։
Եվ այսպես, անցած երկու տարիները մեր համար եղան սպասման ծանր և փոթորկոտ ժամանակաշրջան, իրենց <բարքերով> իրար խառնվեցին <հներն> ու <նորերը>։ Պատկերն ամբողջացավ և պարզվեց, որ <նորերը> լավ մոռացված <հներն> են և իրենց նախորդողի օրգանական շարունակությունը։ Այդ պահից սկսսծ ամբողջ քաղաքական - հասարակական համակարգը հայտնվեց ԶՏՄԱՆ բարձրագեզ խառնարանում, արագ վեր բարձրացավ ազգի <թերմածքը>` գող հանցագործների, երկիրը ծախողների և օտարաստրուկ ապազգայնականների տեսքով։ Պետք է հիմա շերեփը վերցնել, շլագը երեսից քաշել դեն շպրտել, տակը կմնա մաքուր` 999 ոսկին։
Տեղին է հիշել Գևորգ Էմինի` ԻՆՉՈՒ ՄԵԶ ԱՅԴՊԵՍ ՃԶՄԵՑԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ԱԴԱՄԱՆԴ ԴԱՐՁԱՆՔ հայտնի խոսքը, որը` թեև ժամանակին ասված էր արտաքին թշնամու ընկալմամբ, բայց ժամանակին` Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ողջ ընթացքում այն մեր ժողովրդի կողմից վերընկալվեց, քանզի <ներքին թշնամին> այդ ընթացքում ավելի <ճզմեց>, քան երբևէ դա կարողացել էր անել մեր պապենական ոխերիմ թշնմամին։

ԱՍՎԱԾԸ այն բանի վկայությունն է, որ երբ արտաքին թշնամին չի կարողանում քեզ հաղթել, սկսում է գործել քո յուրայինների մեջ, որպեսզի քեզ խաբելով կործանի, քո դեմ հանի քո <յուրայիններին>։
Սա ծանոթ սատանայական ձեռագիր է և կարծում եմ մեզ, որպես Առաջին Քրիստոնեակիր և Առաքելական հավատք ունեցող Ժողովուրդ, առավել, քան մյուս ազգերին ու ժողովուրդներին, պետք է ծանոթ և հասկանալի լինի սատանայի ձեռագիրը։
Այո, սա ահազանգ է ողջ Բանական ազգին ու երբեք չափազանցություն չհամարեք։ Միավորվեք Բանականության շուրջ` Հանուն ազգի և մեր սերունդների ապագայի։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը աած ֊ ին հանձնարարում է պարզել սատանայի և որոշ շրջանակների ազգակցական կապը, սատանայական ուժերը ազատորեն համագործակցում են իր թիմի անդամների և նրանց մոտիվացնող ուժերի հետ։
Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի։ Մենք ներքին թշնամու դեմ պարտվեցինք, բայց ուժեղացանք, էլ չենք հավատա նրանց։
Այն, որ հեղափոխական քայլածները իրենց <բարեփոխումները> սկսեցին միջազգային օտարահունչ ու ազգային արժեքները արմատախիլ անող կոնվենցիաների լայն պրոպագանդմամբ ու ընդունմամբ, ԲՈւՀ - երում Հայոց լեզվի դասաժամերի <կամավոր> սահմանափակման փորձերով, սա նշանակում է, որ նրանք ընտրել են մեր ազգային արժեքները կորստյան մատնելու շատ անմեղ թվացող տակտիկայով։
Ու սա դեռ սկիզբն է, որի շարունակությունը չի թվա այլևս <անմեղ>։
Սա համարեք սթափեցնող կոչ։
Հայ ժողովրդի գոյատևման և իղձերի կատարման միակ կենսունակ ձևը Ազգային պետությունն է։ Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր Բանական Հայ, հասկանա, որ ազգի փրկությունը ազգային ոեւժերի շուրջ համախմբումն ու Ազգային պետականության ստեղծումն է։ Հայաստանում մեկընդմիշտ իշխանության պետք է գան ազգային ուժերը, որոնք ամեն ինչից բարձր են գնահատում ազգային հոգևոր արժեքներն ու նպատակները։ Ապազգային և գլոբալիստական պատվիրված իշխանությունը մեկնդմիշտ պետք է հեռանան ասպարեզից, ու դա, իրենց շահերից ելնելով, պետք է անեն օր առաջ։
<ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ> քաղաքական ուժի առաջնոր Խաչիկ Ասրյանը ազգային ուժերի համախմբման և ազգային պետականության ստեղծման իր տեսլականով Հայաստանի քաղաքական դաշտում տեսանելի մրցակից չունի։ Ինձ, որպես երկար տարիների հասարակական գործչի և իրավապաշտպանի, ավելի շատ հույս և վստահություն է հաղորդում Խաչիկ Ասրյանի անցած ճանապարհը, որը նա անցել է թե պետականաշինության մեջ, թե Հայոց սահմանները պաշտպանելիս։
Հայաստանի հաջորդ Առաջնորդը պարտադիր պետք է լինի չգայթակղվող և հայրենանվեր այն Հայորդին, ով Հայաստանի ազգային-պետական շահը կրում է իր արյան մեջ, ով ազգային, պետական, քաղաքական փորձառու գործիչ է, ով երբևէ չի եղել կոռուպցիոն ոչ մի գործի մեջ և ով իր կյանքը հանուն Արցախի, Հայաստանի, Հայ Ազգի և Հայոց Սուրբ Հողի պաշտպանության (կա՛մ 1992-94 թվականների արցախյան պատերազմին, կա՛մ 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցություն ունեցած) ամեն վայրկյան պատրաստ է զոհելու:
ՀՀ իմաստուն և հայրենասեր քաղաքացի, Բանական Հայ, վեր կաց տեղից, մեջքդ ուղղիր,
քո հստակ և ճիշտ որոշման ժամանակը եկել է։ Հիմա նախկինների ռևանշիզմը և ներկաների տափուկ մանիպուլյացիաները տեղ չպիտի ունենան այլևս Հայ իրականության մեջ, նրանք կործանիչ հակահարված պիտի ստանան ու ոչնչացվեն Հայ քաղաքական իրականությունից։