Թակարդից խուսանավելով՝ մուծվել է անխնա

25/05/2020 12:35
Թակարդից խուսանավելով՝ մուծվել է անխնա


Քաղաքական ետնաբեմում խոսում են, որ ՀՀ նախկին վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանը պլստալու, մորթին փրկելու նպատակով, իր միլիոննավոր դոլարներից առյուծի բաժին է հատկացրել գործող վարչապետ՝ Նիկոլի Փաշինյանին: Հորից ետ չի մնացել նաև որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով անլեգալ, ներգրաված է ,,Իմ քայլում,,: Այսպես,Արտաշատի ԲԿ-ի տնօրեն ՝ Հայկ Համբարձումյանին, ով համարվում է Արարատի կոկորդիլոսի ֆավորիտը,Արգամ Աբրահամյանը, վերջերս, կորոնովիրուսի նվիրատվության քողի տակ Հ. Համբարձումյանին նվիրաբերել է 2-3 մլն դրամ:Ըստ քաղաքական կուլիսային խոսակցությունների, թերևս, այդ է պատճառը, որ մխչյանցի սինյոր Պոմիդորին այլևս չի հուզում ,,Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին,, նոր ընդունված օրենքը, քանզի, վասնզի, իր թիկունքը՝ հանձինս Նիկոլի, այսուհետ, համարում է անառիկ:
Հ.Գ. Հանրության համար,պակաս ուշագրավ չէր նաև այն հանգամանքը, որ նախկին վարչապետների կողքին չէր ուրացող Մուկը, ովքեր դատարանում երաշխավորում էին ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:
Նարինե Հասրաթյան