Դիփ դատումին ու դատում. Ալեն Սիմոնյանը դատի է տվել, հերթում է Սուրեն Պապիկյանը

22/05/2020 16:57
Դիփ դատումին ու դատում. Ալեն Սիմոնյանը դատի է տվել, հերթում է Սուրեն Պապիկյանը

Լրատվականներից մեկին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ դիմել է դատարան՝ «Հայկական ժամ»-ից պահանջելով վերականգնել իր պատիվն ու արժանապատվությունը, իսկ DATALEX համակարգից տեղեկանում ենք, որ նաեւ պահանջել է գումարային փոխհատուցում:
ԱԺ փոխնախագահին ի գիտություն՝ մեր ֆինանսական միջոցների վրա վաղուց արգելանք է դրված՝ մի կիսաշիզոֆրենիկ էլ էր փորձում «Հայկական Ժամ»-ով վերականգնել իր վաղուց կորցրած պատիվն ու համբավը, բայց մենք՝ լրագրողներս, մեր խնայողությունների հաշվին մի քանի հարյուր դրամ գումար կտրամադրենք Ալենյին, բայց կորցրած պատիվն ու արժանապատվությունը վերականգնել՝ կդժվարանանք:

Հա՛, ի դեպ, Արթուր Դանիելյանը Ալեն Սիմոնյանի դեմքին ուշադիր զննելուց հետո, նրան ինչպե՞ս էր դիմել...