Մոտ 7 միլիոն դրամ պրեմիա Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին

22/05/2020 15:14
Մոտ 7 միլիոն դրամ պրեմիա Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը հերթական անգամ պարգևատրվել են ընդհանուր 6.720.000 դրամի չափով։ Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Երևանի քաղաքապետարանում արդնե պարգևատրվել էին ընդհանուր 276 միլոն դրամի չափով։
Հասկանո՞ւմ եք ժողովուրդ ջան, այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ փաստացի մեր երկիրը գտնվում է կրիտիկական վիճակում, իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում վերահսկել վիրուսի տարածումը, մարդիկ մնացել են անգործ, չեն կարողանում վճարել կոմունալները և հայթհայթել օրվա հացի գումար:
Միթե Նիկոլը չի հասկանում, որ այս կլորիկ գումարով կարելի էր հարյուրավոր մարդկանց օգնություն ցուցաբերել ու գոնե մի քիչ թեթևացնել ֆինանսապես վատ վիճակում գտնվողների բեռը, թե՞ իշխանություններին հետաքրքրում է միայն իրենց գրպանի պարունակությունը, իսկ թե ժողովուրդն ինչպես կգոյատևի, դա իրենց չի հուզում: