Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է

20/05/2020 23:00
Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է

Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝
• նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից-բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.
• նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.
• նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.
• նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
• նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
• Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) մեջ.
Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան