ՏԻՄ ղեկավարների հեկտարներով ստվերային հողատարածքները՝ Արմավիր ՋՕԸ –ի նշանառության տա՞կ

19/05/2020 16:08
ՏԻՄ ղեկավարների հեկտարներով ստվերային  հողատարածքները՝ Արմավիր ՋՕԸ –ի նշանառության տա՞կ

Արմավիրի մեր լրատուն հայտնում է, որ տարածաշրջանի գյուղացիներն արդարացիորեն ընդվզելով,Արմավիր ՋՕԸ-ին  մատնում են, իրենց  համայնքի ղեկավարների՝ ստվերային,  հեկտարներով, չգրանցված հողատարածքների մասին: ՋՕԸ-ի նորընտիր ղեկավար Վահագն Արշակյանն էլ փորձում է ստվերից դուրս բերել ՏԻՄ ղեկավարների  տարիներով խնամքով  թաքցրած հողատարածքները:Ըստ մեր լրատուի,  որոշ  ՏԻՄ ղեկավարներ «պռոշ» են արել, անձնական խնդիրներ ստեղծել  այս առնչությամբ՝ դժգոհելով ՋՕԸ-ի ղեկավարից:
-Ջրօգտագործողների ընկերության երիտասարդ ղեկավարն անդրդվելի ու եզակի կադր է այս համակարգում,-վստահեցնում են Արմավիրում,- Եթե այս սկզբունքով շարունակվի աշխատանքը, կարձանագրվի շոշափելի, արդյունավետ աշխատանք, հազարավոր հա-ով չգրանցված հողատարածքներ կլեգալացվեն և ի վերջո, կարծես թե,  Արմավիր ՋՕԸ-ն փշրում է  տարիներով թրծված  կոռուպցիոն  շղթան,-պատմում է մեր զրուցակիցը:
Այս առնչությամբ դիմեցինք Արմավիրի նորընտիր  ՋՕԸ-ի ղեկավարին՝ Վահագն Արշակյանին, վերջինս հավաստիացրեց, որ ոչ մի բարեխոսություն ու ծանոթություն չի կարող խոչընդոտել ՋՕԸ-ում ներկա պահին ընթացող բարեփոխումներին:
-Աշխատելու ենք բաց ու թափանցիկ՝ ի շահ պետության ու հասարակության,-ասաց Վ. Արշակյանը:
Շրջելով և զրուցելով ջրօգտագործողների հետ, պարզվեց, որ  անցյալ տարվա հուլիսից սկսած ՝ 40 համայնքում ոռոգման ջրի ապահովում է իրականացված, որն էլ իր հերթին ջրի ծավալների  խնայում և արդյունավետ ագրոտնտեսություն է ստեղծում: Ըստ ջրօգտագործողների, արդեն  մշտապես իրականացվող բարեկարգման աշխատանքներ են տարվում: Ջրերի ոռոգելի ցանցերի զարգացում է ապահովում, որը բերում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման: Եվ, որ ամենակարևորն է՝ տեխնոլոգիական մոտեցումները մշտապես խրախուսվում են:
Հիշեցման կարգով շեշտադրենք, որ Արմավիր ՋՕԸ հիմնադրվել է 28.01.2004թ.:

Ընկերության սպասարկման տարածքն ընդգրկում է 41 համայնք, այդ թվում՝ Արմավիրի մայր ջրանցքի իշխման  տակ գտնվող Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Այգեվան, Մրգաշատ, Մայիսյան, Նորապատ, Նորավան, Արևաշատ, Արազափ, Գետաշեն, Հայկավան, Մարգարա, Նոր Արտագերս, Ալաշկերտ, Տանձուտ, Նալբանդյան, Փշատավան, Ջանֆիդա, Այգեշատ, Արգավանդ,Արևիկ, Արաքս,Արմավիր, Ջրաշեն,Ամասիա, Շենավան, Նոր Ամասիա, Բերքաշատ, Սարդարապատ, Բամբակաշատ ,,Հուշակերտ,,Նոր Արմավիր, Նոր Կեսարիա համայնքների և Մեծամորի այգեգործական ընկերության հողատարածքները, ինչպես նաև ՝ ,,Զարթոնքի,, պոմպակայանի հեռացնող ջրանցքի իշխման տակ գտնվող Արտաշատ, Երասխահուն, Վարդանաշեն համայնքների և Թռչնաբուծական ֆաբրիկայի հողատարածքները: ՋՕԸ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կան համայնքապետեր, որոնք անգամ շնորհակալագրեր են հղում :

Տես՝ նամակները: