Ազգախա՛բ Փաշինյան Նիկոլ, օրենքով սահմանված կարգով, ապահովի՛ր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքներն` այդ թվում խաղաղ հավաքներ կազմակերպելը

18/05/2020 12:02
Ազգախա՛բ Փաշինյան Նիկոլ, օրենքով սահմանված կարգով, ապահովի՛ր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքներն` այդ թվում խաղաղ հավաքներ կազմակերպելը

Պատվախնդի՛ր Հայեր
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հստակ գիտակցում է, որ լցվել է ձեր՝ հաղթանակած հերոս հայերիդ համբերության բաժակը և անհամբեր սպասում եք հրապարակներ դուրս գալու և համաժողովրդական ազգային պայքարի միջոցով հինավուրց և Քրիստոնյա Հայաստանը Փաշինյան Նիկոլի հակաժողովրդական և հակազգային իշխանությունից մաքրելու մեր կոչին միանալուն:
Փաշինյան Նիկոլը հասկանում է, որ վաղուց կորցրել է իրեն միամտաբար հավատացած և իրեն իշխանության բերած քաղաքացիների վստահությունը, և Փաշինյան Նիկոլի իշխանության քաղաքական միակ հենարանը մնացել է Կորոնովիրուսի պանդեմիան, որի տարածումը կանխելու պատրվակով հայտարարված Արտակարգ դրությունը ցույց էր տվել և տալիս է իր անարդյունավետությունն այդ հարցում, բայց դեռևս արդյունավետ է Փաշինյան Նիկոլի ապազգային իշխանությունը պահպանելու հարցում:
Փաշինյան Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ միայն Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման միջոցով կարող է Հայաստանում սահմանափակել հավաքներ (հանրահավաքներ, միտինգներ) կազմակերպելու մեր բոլորիս սահմանադրական իրավունքը, որի վերջնական նպատակը լինելու է համաժողովրդական շարժման միջոցով Հայաստանը հակաժողովրդական և հակազգային ռեժիմից ազատագրելը, և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելը:
Ըստ այդմ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ազգախաբ Փաշինյան Նիկոլից պահանջում է՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքներն՝ այդ թվում խաղաղ հավաքներ (հանրահավաքներ, միտինգներ) կազմակերպելը և Հայաստանում նոր՝ ազգային-պետական իշխանություն ձևավորելը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան