Վայելեք ձեր երազած ժողովրդական, լեգիտիմ իշխանությունը

18/05/2020 11:36
Վայելեք ձեր երազած ժողովրդական, լեգիտիմ իշխանությունը

ՀՀ ընտրյալ ներկայացուցիչ վարչապետն ու իր կառավարության ԱԳ նախարարը, միլիոն տոկոսով ճիշտ են,
երբ ասում են՝ բանակցություններ չկան:
Շա՜տ կերազեին, որ բանակցային գործընթաց լիներ...
Իրերը կոչենք իրենց անունով: Հասել ենք վերջնագծ - պարտադրանքին:
Ընթանում են կապիտուլացիայի ակտի ընդունման ինտենսիվ քննարկումներ:
Կապիտուլացիա ՝
ա տարբերակ փաթեթային,
բ տարբերակ  փուլային:
Չեմ կասկածում ՝ իշխանությունը իրենից կախված ամեն ինչ կանի, որ անցնի ոչ թէ անվերապահ կապիտուլացիայի, այլ փուլային կապիտուլացիայի տարբերակը:
Եվ դա կներկայացվի որպես մեծագույն հաղթանակ:
Վայելեք ձեր երազած ժողովրդական, լեգիտիմ իշխանությունը:
Ամեն ինչ այս լուսնի տակ իր գինն ունի, անգամ Անգլիայի թագուհին...