ՔՊ-ականները հետաքրքրված են անշարժ գույքի շուկայով

15/05/2020 16:26
ՔՊ-ականները հետաքրքրված են անշարժ գույքի շուկայով

Ըստ մարզային մեր աղբյուրների, ՔՊ-ական մարզպետները՝ ՏԿՆախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, սկսել են մայրաքաղաքի բազմաբնակարաներում տներ ձեռք բերել, սակայն առանց ձեռքը գրպանը տանելու: Բանն այն է, որ քայլոները «հարցով դիմած» իրենց ամենահավատարիմ յուրայիններից պահանջում են նվիրատվություն՝ բնակարան Երեւանում:
Բնականաբար բնակարանները Նիկոլի կառավարության անդամների անուններով չեն գրանցվում, եւ խնամքով թաքցվում են: Բայց մի կարեւոր հանգամանք են բաց թողել քայլածները՝ հայերս ազգային առանձնահատկություն ունենք՝ նվեր տալուց հետո բարձրաձայնել նվերի ու դրա արժեքի, ինչպես նաեւ նպատակի մասին:
HZHAM.am-ն, իր աղբյուրներին հղում անելով արդեն գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի Գարիկ Սարգսյանի, ձեռք բերած բնակարանների մասին: Պարզվում է, որ իր ենթականերից ետ չի մնում նաեւ ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը: 
Ըստ նույն աղբյուրի, վերջինիս բնակարան է նվեր ստացել իր հայրենի մարզի համայնքի ղեկավարներից մեկից: Մեր աղբյուրը դժվարացավ հայտնել, թե հատկապես ի՞նչ ծառայության համար է եղել նվերը, սակայն ակնհայտ է, որ ծառայությունը մատչելիներից չի եղել:
շարունակելի

Արմեն Սարգսյան