Ադրբեջանը հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժություններ է սկսում

14/05/2020 18:46
Ադրբեջանը հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժություններ է սկսում

Զորավորժությունների ընթացքում նախատեսվում է զորքի օգտագործում ընտրված ուղղություններով, հրթիռային ուժերի և հրետանու կողմից զանգվածային հարվածների կիրառում և գրոհային ավիացիայի հարձակումներ։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը, Ադրբեջանի ԶՈւն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի մայիսի 18-22–ը։ Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
 
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստվածության, պլանավորման և գործողությունների բազմակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցեր, ինչպես նաև կփորձարկվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված հարվածային զորախմբերի կրակային և մանևրելու հնարավորությունները:
Նախատեսում է նաև ընտրված ուղղություններով հրթիռային զորքերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային և գրոհային հարվածներ, ինչպես նաև գերճշգրիտ միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքավորման ամբողջ խորությամբ։
 
Զորքերի պրակտիկ գործողությունների ստուգումը կիրականացվի տարբեր ուսումնական կենտրոններում և հրաձգարաններում։
 
Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՀՀ ՊՆ
հայտարարությունը