Հերթական հարվածը բանակին. Երեկվա կառավարության նիստում, մի շատ կասկածելի հայտարարություն է արել Փաշինյանը.

14/05/2020 11:48
Հերթական հարվածը բանակին. Երեկվա կառավարության նիստում, մի շատ կասկածելի հայտարարություն է արել Փաշինյանը.

 Ասում է. «Անվտանգության Խորհրդում ստեղծել ենք հանձնախումբ, որը պետք է հավասարեցնի սպայական կազմի հեղինակությունը մեր բանակի հեղինակությանը»:

Սա շատ լղոզված հայտարարություն է, բայց մոտավոր ասեմ, թե ինչ են ծրագրել և թե սա ինչ է նշանակում։
 
Մենք գիտենք, որ բանակի սպայական կազմը որքան լավ կրթություն ունենա, որքան շատ լինեն ռազմական ակադեմիաների շրջանավարտները, այնքան բանակի որակը բարձր կլինի։
Սա նորմալ է, բայց մի խնդիր կա։
Նախ՝ մեր բանակը նոր կազմավորված բանակ է և գիտենք, որ ձևավորվել է կամավորական ջոկատների հիմքի վրա, իսկ բարձր սպայական կազմի մեծամասնությունը կամավորական ջոկատների հրամանատարներ կամ թեկուզ ջոկատներում կռված տղաներ են, ովքեր չեն ունեցել ռազմական կրթություն, մեծ մասը նույնիսկ գուցե 10-ամյա կրթություն չունի։
Երկրորդ՝ շատ կարևոր խնդիր է, թե նախապատվությունը ո՞ր գերտերության ակադեմիաներում սովորողին է տրվում։
 
Փաստորեն, կարող է ստացվել այնպես, որ մեր բանակի հրամ կազմին ո'չ թե նշանակի ռազմական խորհուրդը, ո'չ թե նշանակումները լինեն ԱԱԾ-ի տվյալների հիման վրա, այլ Անվտանգության կասկածելի խորհրդի մեջ ստեղծված, էլ ավելի կասկածելի հանձնախմբի հայեցողությամբ։
Այսպես՝ հայրենասերներին (թեկուզ ոչ ռազմական ակադեմիաներում սովորած) կարող են փոխարինել հեղափոխության ժամանակ պետությանը դավաճանած խաղաղապահները...
Կարող է ստացվել այնպես, որ մեր նորմալ սպայակազմին փոխարինեն ԱՄՆ-ում և Անգլիայում սովորած կամ կուրսեր անցած ջահելները։
Եվ սրանցից ի՞նչ հրահանգներ կարելի է սպասել...