Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց

13/05/2020 17:58
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հրապարակեց մերժման որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Փաստաթղթերը մուտքագրվել են դատարան մարտի 16-ին, ապրիլի 24-ին և ապրիլի 17-ին համապատասխանաբար։
Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: