Բյուջեի հաշվին օլիգարխիկ հաճույքները՝ մեզ, երկրում առկա խնդիրները՝ ժողովրդին. Նիկոլի մոտեցումը բոլոր իրավիճակներում

13/05/2020 17:46
Բյուջեի հաշվին օլիգարխիկ հաճույքները՝ մեզ, երկրում առկա խնդիրները՝ ժողովրդին. Նիկոլի մոտեցումը բոլոր իրավիճակներում

Նիկոլն այսօր էլի լայվ արեց, որի ընթացքում, սովորության համաձայն, կորոնավիրուսի տարածման ողջ մեղքը բարդեց ժողովրդի վրա: Նիկոլն արդեն երկու տարուց ավել է վարչապետ է աշխատում, բայց երբեք պատասխանատվություն չի ստանձնում երկրում տեղի ունեցող որևէ կարևոր իրադարձության համար: Նախ տնտեսական հեղափոխություն անելուց ասեց, որ ժողովուրդը պետք է տնտեսական հեղափոխություն անի: Հետո Արցախի հարցով հայտարարեց, որ ժողովուրդն իրեն պետք է ասի ոնց բանակցի, չնայած հետո պարզվեց թաքուն բանակցում է փուլային տարբերակի շուրջ: ՍԴ-ի հարցում որոշեց հանրաքվե անել, այն դեպքում, երբ կարող էր ԱԺ-ում հարցը լուծել, բայց շատ լավ հասկանալով այդ քայլի հակաօրինական լինելը, որոշեց կրկին ամեն բան բարդել ժողովրդի վրա: Հիմա էլ հերթը կորոնավիրուսինն է:
Նախ իրենց ապաշնորհ կառավարման և հայտնի պինցետ-շուն մոտեցման պատճառով երկիրը կանգնեցրին անդունդի եզրին, իսկ հիմա էլ ժողովրդին են մեղադրում ամեն ինչում: Եթե տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատուն ժողովուրդն է, ապա ում են պետք Նիկոլն ու իր ապաշնորհ թիմը: Թե՞ իրենք միայն միլիարդավոր դրամների պարգևավճարներ ստանալու, բյուջեի հաշվին վոյաժներ անելու, 2 միլիոն դոլարով տուն վերանորոգելու ու այլ հաճույքների համար են: